Աշխատանք - Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, INECOBANK CJSC, Հայաստան

INECOBANK CJSC


Deadline:

December 02, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, INECOBANK CJSC, Հայաստան

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Եթե Դուք պրոակտիվ եք, նորարար, նպատակասլաց, ապա Ինեկոբանկն այն միջավայրն է, որտեղ կարող եք կյանքի կոչել Ձեր նպատակները տաղանդների կառավարման ոլորտում:

Թափուր աշխատատեղ. Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Տարածաշրջան. ք. Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել և անցկացնել թափուր աշխատատեղերի համալրման մրցույթային փուլերը. համագործակցություն տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, Կարիերայի կենտրոնների հետ, մասնակցություն կազմակերպվող աշխատաշուկաներին, ուղեղների որս (headhunting), ինքնակենսագրականների դիտարկում, թեստավորում և հարցազրույց
  • Իրականացնել աշխատանքային հարաբերությունների փաստաթղթային ձևակերպում
  • Մասնակցել մարդկային ռեսուրսների ուսուցման և զարգացման ռազմավարության մշակմանը, կազմակերպել ներքին և արտաքին, ինչպես նաև աշխատակիցների անհատական զարգացմանն ուղղված վերապատրաստումներ, համագործակցել տարբեր միջազգային ակադեմիաների, արտաքին թրեյնինգային կենտրոնների հետ
  • Մասնակցել անձնակազմի մոտիվացիայի համակարգի զարգացմանը, անձնակազմի գործունեության գնահատման կազմակերպմանն ու իրականացմանը
  • Մասնակցել Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության այլ նախագծերի իրականացմանը

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձի առկայությունը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ցանկալի է
  • Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի գիտելիքներ և/կամ փորձ, այդ թվում՝ հարցազրույցներ վարելու, համապատասխան վերապատրաստումներ կազմակերպելու, վարելու, կատարողականի գնահատման, խրախուսման համակարգերի և ՄՌԿ ոլորտի այլ ուղղությունների վերաբերյալ
  • Դասընթաց վարելու փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • Բանկային գործի լավ իմացություն
  • Աշխատանքային օրենսդրության բազային իմացություն
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն
  • MS Office լավ իմացություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Առողջ դատելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։



Host Country
Job Type
Publish Date
November 21, 2016




0 Comments