Աշխատանք - Ադմինիստրատիվ հարցերով օգնական (Վարորդ), SEF International

SEF International


Deadline:

December 02, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Ադմինիստրատիվ հարցերով օգնական (Վարորդ), SEF International

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

Պաշտոնը: Գանձապահ

Աշխատանքի վայրը: ք. Ապարան

Աշխատանքի նպատակը:

Գանձապահը ապահովում է կազմակերպության տվյալ մասնաճյուղում դրամարկղային ծառայությունների մատուցում և հաճախորդների սպասարկում:

Հիմնական աշխատանքային պարտականությունները

• Իրականացնել դրամական միջոցների ընդունման, տրամադրման, հաշվառման և պահպանման գործարքներ և հաստատել մուտքի և ելքի անդորագրերը,

• Իրականացնել դրամական միջոցների փոխարկում,

• Իրականացնել գրավ հանդիսացող կնքված պարկերի ընդունման և հանձնման գործընթացը,

• Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մասնակցել կանխիկ դրամական միջոցների ստուգմանը և համապատասխանեցմանը համակարգի տվյալներին,

• Իրականացնել դրամարկղի ամփոփում, դրամարկղային մատյանի տվյալների լրացում,

• Գրասենյակի ֆինանսական բաժնին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով ըստ պահանջի,

• Պատասխանատու լինել մասնաճյուղի արխիվի համար:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը

Բարձրագույն կամ տեխնիկական կրթություն

Ֆինանսական հաստատությունում կամ կանխիկ դրամի հետ աշխատանքային փորձը առավելություն է

Պահանջվող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ

Դրամական միջոցների ճշգրտությունը ապահովող տարբերանշանների իմացություն,

Թվերի հետ աշխատելու ունակություն,

Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,

Ճնշման տակ աշխատելու կարողություն, Ակտիվ գործելու ընդունակություն, բարձր աշխատունակություն,

Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ կոնտակտ հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն,

Հրահանգները ճշգրիտ կատարելու ունակություն,

Ծառայություններ մատուցելու հմտություններ,

Սեփական գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու, աշխատանքային ժամանակը ռացիոնալ օգտագործելու ունակություն,

Գործնական շփման էթիկա,

Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է

Ցանցային և Համակարգչային գիտելիքներ: MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) և AS Bank համակարգի իմացությունը առավելություն է:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

Host Country
Job Type
Publish Date
November 21, 2016




0 Comments