SEF International  Follow

Աշխատանք - Ադմինիստրատիվ հարցերով օգնական (Վարորդ), SEF International

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Պաշտոնը Ադմինիստրատիվ հարցերով օգնական (Վարորդ)

Աշխատանքի վայրը ք. Ապարան

Աշխատանքի նպատակը:

Կազմակերպության Ապարան մասնաճյուղի ադմինիստրատիվ պարտականությունների կատարում, նյութական արժեքների պահպանման ապահովում, սպառման առարկաների գնում, Ապարան մասնաճյուղի աշխատակազմի համար տրանսպորտային միջոցների ապահովում:

Հիմնական աշխատանքային պարտականությունները

• Ապահովել մասնաճյուղի տրանսպորտային միջոցի պահպանումը և շահագործումը՝ կազմակերպության պահանջներին համապատասխան,

• Կազմել և ներկայացնել մասնաճյուղի կառավարչին սպասարկման ծախսերի համապատասխան ցուցակ՝ մասնաճյուղի տրանսպորտային միջոցի համար,

• Ապահովել մասնաճյուղի տրանսպորտային միջոցների հետ կապված բոլոր ծառայողական հաշվետվությունները,

• Հիմնավորել, կազմակերպել և վերահսկել կազմակերպության մասնաճյուղին անհրաժեշտ ցանկացած նորոգում՝ համաձայն կազմակերպության պահանջների,

• Ժամանակին կազմակերպել կազմակերպության մասնաճյուղի բոլոր ամենամսյա վճարումների /հոսանք, հեռախոս, վարձակալման վճար և այլն/ համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը և տրամադրումը գլխամասային գրասենյակ:

• Ապահովել կազմակերպության տվյալ գրասենյակի համար գնված բոլոր ապրանքների գների արդյունավետությունը և տնտեսվարությունը:

 

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia