ASPIRANTUM - Armenian School of Languages and Cultures  Follow

«Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթաց երեխաների համար

Publish Date: Nov 27, 2020

Deadline: Jan 09, 2021

Event Dates: from Jan 16, 2021 12:00 to Mar 21, 2021 12:00

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄ - Լեզուների և մշակույթների հայկական դպրոցը կազմակերպում է «Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթաց երեխաների համար

 

Դասընթացը տևելու է 10 շաբաթ, յուրաքանչուր շաբաթ 2-3 ժամ (շաբաթ և կիրակի օրերին՝ 1-1.5 ժամ տևողությամբ):

 

Առցանց դասընթացը սկսվելու է 2021 թ. հունվարի 16-ին և կտևի մինչև 2021 թ. մարտի 21-ը:

 

Դասընթացն ամբողջությամբ կանցկացվի արևելահայերենով: Բոլոր նյութերը կլինեն արևելահայերեն։

 

Դասընթացին  մասնակցող  երեխաների  տարիքը պետք է լինի 7-ից 13:

 

«Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթացի մասնակիցներից պահանջվում է ունենալ հայոց լեզվի ընկալման առնվազն միջին մակարդակ: Անհրաժեշտ է նաև հայերեն այբուբենի իմացություն, հայերեն գրելու և կարդալու հմտություններ:

 

«Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթացը մասնակիցներին կօգնի յուրացնել հայոց լեզուն գրականության միջոցով, մասնավորապես` 20-րդ դարի հայկական պոեզիա կարդալու և վերլուծելու օգնությամբ՝ խորացնելով հայոց լեզվի իրենց գիտելիքները, սովորելով հայերեն բառերի և արտահայտությունների տարբեր իմաստները։

 

«Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթացի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ  այստեղ՝ https://aspirantum.com/curriculum/learn-armenian-through-literature-for-kids-syllabus 

 

«Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» 10-շաբաթյա առցանց դասընթացը առաջարկում է 20-30 ժամ տևողությամբ հայոց լեզվի դասընթացներ 20 օրվա ընթացքում (յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին): Յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցները կուսանեն հայոց լեզու գրականության միջոցով 1-1.5 ժամ տևողությամբ: Ամեն օր դասը կսկսվի տնային առաջադրանքների քննարկմամբ: Դրանից հետո աշակերտները կկարդան, կմեկնաբանեն և կվերլուծեն մեկ կամ մի քանի հայերեն բանաստեղծություններ: Յուրաքանչյուր օրվա դասը կավարտվի քննարկումներով և հարցերով:

 

10 շաբաթվա ընթացքում ուսանողները կկարդան և կլսեն ոչ միայն մանկական բանաստեղծություններ, այլև հայ նշանավոր գրողների գլուխգործոցներ, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը և ուրիշներ:

 

Մենք պլանավորում ենք առցանց դասերը սկսել ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)։ Այս ժամն ընտրվել է, որ հարմար լինի թե՛ եվրոպական և թե՛ ամերիկյան երկրների աշակերտներին:

 

Յուրաքանչյուր դաս ունենալու է հետևյալ կառուցվածքը.

 

Առաջին 20-30 րոպե - տնային առաջադրանքների քննարկում

Երկրորդ 20-30 րոպե -կարդալ և լսել բանաստեղծությունը

Երրորդ 20-30 րոպե - բանաստեղծության քննարկում

 

Մասնակիցների՝ հայոց լեզվի  իմացությունը խթանելու համար «Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» դասընթացի յուրաքանչյուր օր կունենա  հետևյալ բաղադրիչները․

Բառապաշար. Նախատեսվում է, որ 10 շաբաթվա ընթացքում մասնակիցները կսովորեն շուրջ 200 կամ ավելի հայերեն բառեր, որը կնպաստի նրանց հայերենի հետագա կատարելագործմանը։

Լսել. Դասերը այնպես են կազմակերպված, որ ամեն օր մասնակիցները կլսեն տեսաձայնագրություններ, միմյանց և դասավանդողին:

Խոսել. Յուրաքանչյուր դաս կխթանի կատարելագործել աշակերտների խոսելու ունակությունները զրույցների, դերային խաղերի և սովորած բանաստեղծություններից քաղված տարբեր պատմություններ քննարկելու միջոցով։

Կարդալ. Ամեն օր աշակերտները կկարդան և կքննարկեն հայ գրողների բանաստեղծությունները: Դասերի ընթացքում ընթերցվող և քննարկվող տեքստերը կներառեն տարբեր թեմաներ՝ բնություն, ընտանիք, հայրենիք և հայրենասիրություն:

 

«Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթացը կունենա մեկ խումբ մինչև 12 մասնակիցներով։ Այս դասընթացին մասնակցելու համար անհարժեշտ է, որ մասնակիցներն ունենան հայոց լեզվի իմացության առնվազն միջին մակարդակ:

 

Դասավանդող

Սովորիր՛ հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթացը կվարի Անի Շահնազարյանը:

 

Հիմնական վերջնաժամկետ

«Սովորի՛ր հայերեն գրականության միջոցով» առցանց դասընթացին դիմելու վերջնաժամկետը 2021 թհունվարի 9-ն է:

 

Դիմելու համար լրացրե՛ք այս հղումով https://aspirantum.com/courses/learn-armenian-through-literature-online-for-kids առկա հայտի ձևը (այս հղումով այցելելիս կտեսնեք այս հայտարարության անգլերեն տարբերակը։ Անմիջապես սեղմելով APPLY NOW կոճակի վրա, կտեսնեք հայտադիմումի դաշտերը, որոնք լրացնելուց հետո պետք է սեղմել APPLY կոճակի վրա):

 

Զեղչված վճարի վերջնաժամկետ

2020թ. դեկտեմբերի 15 (զեղչի մանրամասները տե՛ս ստորև՝ «Մասնակցության վճար» բաժնում):

 

Զեղչված վճար

 

Մինչև 2020 թ. դեկտեմբերի 15-ը դիմելու և մինչև դեկտեմբերի 17-ը վճարելու դեպքում մասնակցության վճարը կկազմի 600 ԱՄՆ դոլար:

 

Մասնակցության վճար

Մասնակցության վճարը 750 ԱՄՆ դոլար է:

 

Առցանց դասընթացի յուրաքանչյուր մասնակից կարող է ֆինանսական օգնության աղբյուրներ գտնել իր  դպրոցից/համայնքից կամ այլ  հիմնադրամներից:

 

Հրավերի նամակ

Անհրաժեշտության դեպքում ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄ-ը դիմորդներին կտրամադրի պաշտոնական նամակ կրթաթոշակների դիմումներին աջակցելու համար:

 

Առավելագույն  աշակերտների քանակ՝ 12

 

Մասնակիցների տարիք ՝ 7 - 13 տարեկան

 

Հաղորդակցման միջավայր

Առցանց դասընթացը կկազմակերպվի Zoom և google classroom հարթակում։

 

Գրանցված մասնակիցները մասնակցության ամբողջական վճարը պետք է ուղարկեն մինչև 2021 թ. հունվարի 10-ը  առցանց (Visa/Master card):

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Խաչիկ Գևորգյանին` armenian@aspirantum.com, WhatsApp + 374-91-557978:

 

Բոլոր ցանկացողները կարող են նաև պատվիրել փորձնական 1 ժամ դաս և այնուհետև որոշում կայացնել ամբողջական դասընթացին մասնակցելու մասին։ Փորձնական դասընթաց արժեքը 50 դոլար է։ Փորձնական դաս պատվիրելու համար կարող եք նամակ գրել armenian@aspirantum.com հասցեին։

 

Դիմելու համար լրացրե՛ք այս հղումով https://aspirantum.com/courses/learn-armenian-through-literature-online-for-kids առկա հայտի ձևը (այս հղումով այցելելիս կտեսնեք այս հայտարարության անգլերեն տարբերակը։ Անմիջապես սեղմելով APPLY NOW կոճակի վրա, կտեսնեք հայտադիմումի դաշտերը, որոնք լրացնելուց հետո պետք է սեղմել APPLY կոճակի վրա):  

Similar Opportunities


Opportunity Types

Online

Eligible Countries

International

Host Countries

Armenia