«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» դասընթաց
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը Հայաստանում երիտասարդների մուտքն աշխատաշուկա առավել դյուրին դարձնելու համար իրականացնում է «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» դասընթացը:
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի տեւողությունը 36 ժամ է, իրականցվում է մեկ ամսվա ընթացքում: Դասընթացի իրականացման օրերը հարմարեցվում են մասնակիցների հետ: Դասընթացն իրականացվում է 16-20 մասնակ իցներից բաղկացած խմբով: Դասընթացի ընթացքում կիրառվում են ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդներ` համադրելով տեսականն ու գործնականը: Ծրագիրը որոշակիորեն ճկուն է, ուստի դասավանդվող թեմաները համապատասխանեցվում են նաեւ մասնակիցների ակնկալիքներին եւ ուսումնական կարիքներին։
Դասընթացն իրականցվում է հայերեն լեզվով:
ՈՒՍՈՒՑԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դասընթացի ընթացքում որպես ուսուցանող ընդգրկված են ոչ ֆորմալ կրթության ոլորտում փորձառու մոտ 5 ուսուցանողներ, ովքեր իրականացնում են առանձին թեմատիկ բաժինների ներկայացումը:
Դասընթացի արժեքը՝ 10.000 ՀՀ դրամ:
Դասընթացի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:
Դիմել կարող եք մինչև փետրվարի 15-ը ներառյալ հետևյալ հղումով կամ զանգահարելով 010 54 18 44 կամ 077 54 18 44 հեռախոսահամարներով:
0 Comments