KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Աշխատանքային հմտությունների զարգացման նոր դասընթաց Երևանում

Publish Date: Apr 26, 2016

Deadline: May 06, 2016

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» դասընթաց

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը իրականացնում է «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» դասընթացը: Դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել աշխատանքային գործունեությունը սկսելու և առավել արդյունավետ իրականցնելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններն ու անձնային որակները:

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվում են հետևյալ թեմաները՝

  1. Ինչպե՞ս ընդունվել աշխատանքի
  • Ինքնաճանաչողություն եւ մոտիվացիա
  • Կարիերայի պլանավորում
  • Աշխատանք որոնելու միջոցներ
  • Ուղեկցող նամակ եւ ինքնակենսագրական
  • Հարցազրույցին ներկայանալու եւ հմտություններ
  • Հույզերի եւ սթրեսի կառավարում
  • ՀՀ աշխատանքային օրենսգիրք եւաշխատանքային պայմանագիր
  1. Ինչպե՞ս հարմարվել նոր աշխատավայրում
  • Ինտեգրացիա եւ հարմարում աշխատավայրում
  • Աշխատանքային էթիկա
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Շփման հմտություններ
  • Միջմշակութային հաղորդակցություն
  • Բանակցություններ եւ կոնֆլիկտների կառավարում
  • Թիմային աշխատանք եւ համագործակցություն
  1. Ինչպե՞ս ապահովել կարիերայի աճ
  • Շնորհանդեսների ներկայացում
  • Խնդիրները լուծելու կարողություն
  • Որոշումներ կայացնելու կարողություն
  • Ստեղծարարություն

Դասընթացի ավարտին անհատապես յուրաքանչյուր մասնակցի հետ իրականացվում է նաև կարիերայի խորհրդատվություն ՄՌԿ մասնագետի հետ: 

Առկա հանդիպումներից բացի նշված թեմաները մասնակիցներն ուսումնասիրում են նաև ուսուցման էլեկտրոնային հարթակի միջոցով:

Դասընթացի ընթացքում որպես ուսուցանող ընդգրկված են ոչ ֆորմալկրթության ոլորտում փորձառու մոտ 5 ուսուցանողներ:

Դասընթացի տևողությունը՝ 36 ժամ, հանդիպումներն իրականացվում են 1 ամսվա ընթացքում:

Դասընթացի արժեքը՝ 10.000 ՀՀդրամ:

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:

Դիմել կարող եք մինչև մայիսի 6-ը ներառյալ հետևյալ հղումով՝ կամզանգահարելով 010 54 18 44 կամ 077 54 18 44 հեռախոսահամարներով:

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings