Ucom LLC  Follow

Աշխատանք - Զանգերի սպասարկման կենտրոնի խորհրդատու, Ucom, Երևան

Publish Date: Nov 26, 2015

Deadline: Dec 04, 2015

Պաշտոն՝ Զանգերի սպասարկման կենտրոնի խորհրդատու
Ընկերություն՝ Յուքոմ ՍՊԸ

Վայր՝ ՀՀ, ք. Երևան
Տևողություն՝ Մշտական՝ 3-ամսյա փորձաշրջանով
Աշխատանքի նկարագիր՝ Պատասխանել հաճախորդների զանգերին

Աշխատանքային պարտականություններ՝

- Ապահովել ընդհանուր ինֆորմացիա (առաջարկներ, ծառայություններ, գնացուցակ և այլն), պատասխանել հաշիվ-ապրանքագրի և հաշվի մնացորդի հետ կապված հարցերին, և տեխնիկական հարցերին,
- Առաջին իսկ զանգից գրանցել հաճախորդի խնդիրները և փոխանցել դժվար լուծելի խնդիրները խնդիրների կոորդինացման բաժնի ղեկավարին,
- Տեղեկացնել հաճախորդին իր բողոքների լուծման ընթացքի մասին,
- Տեղեկացնել հաճախորդին նոր առաջարկների և ծառայությունների մասին,
- Իրականացնել ակցիաներ որակի թիմի աջակցությամբ,
- Բարեկիրթ լինել հաճախորդի հետ շփման ընթացքում:

Պահանջվող որակավորում՝

- MS Office (Word, Excel, Power Point, Outlook) և ինտերնետից օգտվելու հմտություններ,
- Ռուսերենի գերազանց իմացություն,
- Անգլերենի գերազանց իմացություն,
- Այլ լեզուների իմացությունը ցանկալի է,
- Բակալավրի աստիճան,
- Հաճախորդների սպասարկման ոլորտում 1-2 տարվա փորձը ցանկալի է,
- Ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն,
- Բանավոր խոսքի գերազանց տիրապետում,
- Լսելու ունակություն:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia