ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է խանդավառ և փորձառու վեբ ծրագրավորման ուսումնական բովանդակության մշակողի, ով պատասխանատու կլինի վեբ ծրագրավորման վերաբերյալ ուսումնական վարժանքներ, նախագծային և այլ ուսումնական բնույթի հանձնարարություններ ստեղծելու համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն ծրագրավորման ոլորտում, խորը գիտելիքներ վեբ ծրագրավորման տեսության բնագավառում
- Վեբ գործիքների իմացություն, ներառյալ . JavaScript, CSS, HTML և PHP
- Ուսումնական ոլորտում կամ երեխաների հետ աշխատելու փորձը ցանկալի է
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վեբ ծրագրավորման ոլորտում
- Հաղորդակցման, միջանձնյա շփման հմտություններ
- Ինքնուրույն, ինչպես նաև մեծաքանակ անձնակազմի հետ թիմային աշխատանքի հմտություններ
- Կանոնավոր կերպով աշխատանքի բարձր արտադրողականության ապահովման կարողություն
- Գործարար էթիկայի և խթանիչ աշխատանքային մթնոլոր ապահովելու հմտություն
ՎԱՅՐԸ` ք.Երևան, ՀՀ
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments