Վարկային մասնագետներ` Աբովյան, Հրազդան, Նոյեմբերյան, Աշոցք, Մալաթիա, Կոմիտաս մասնաճյուղերում և ՓՄՁ բաժնում
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Իրականացնել մարքեթինգ և ներկայացնել «ՖԻՆՔԱ»-ի ապրանքանիշը և ծառայությունները,
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդներ,
- Կատարել բիզնես վերլուծություն և այցելել հաճախորդի բնակարան՝ վերջինիս ֆինանսական կարգավիճակը գնահատելու նպատակով,
- Ստուգում անցկացնել պոտենցիալ հաճախորդի ռիսկերի վերլուծության նպատակով,
- Վերլուծել ստուգման արդյունքները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդների վարկային պատմությունը,
- Գնահատել հաճախորդների վարկային ռիսկը մինչև վարկային կոմիտեն,
- Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորվածությունների մասին,
- Ապահովել ժամանակին և ճիշտ հետվճարումների կատարումը:
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments