SEF International  Follow

Աշխատանք - Վարկային մասնագետ, SEF International, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Պաշտոնը: ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Աշխատանքի վայրը: Ք. Մասիս, Գավառ, Կապան, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Նոյեմբերյան

Աշխատանքի նկարագիր

Կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:

Վարկային մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են

·Կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը

·Նոր հաճախորդների ներգրավում

·Հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծությունը

·Վարկառուի հետվճարումների ապահովումը համաձայն պայմանագրի

·Վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում

·Հաճախորդների արհեստավարժ սպասարկումը

·Շուկայի ուսումնասիրություն բիզնես և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով

·Խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը

·Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում

·Վերլուծական կարողություններ

·MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel)

·AS Bank համակարգի իմացությունը առավելություն է

·Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն

·Թիմային աշխատելաոճ

·Հայերեն լեզվի գերազանց իմացություն

·Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է

Այլ աշխատանքային պայմաններ Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում`հաճախակի այցելություններով հաճախորդներին:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia