Աշխատանք - Վարկային մասնագետ, Պրոմեթեյ բանկ

Publish Date: Oct 05, 2016

Deadline: Oct 23, 2016

Պրոմեթեյ բանկը հայտարարում է մրցույթ Երևան քաղաքում Վարկային մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • Բանկում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես վարկային մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, սպառողական և բիզնես վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն, հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու հմտություններ,
  • Իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, ներկայացման, ներգրավման և համագործակցության հմտություն,
  • Հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուներիիմացությունը առավելություն է:

Պարտականություններ

  • Բանկի վարկային պրոդուկտի ակտիվ առաջխաղացման ապահովում,
  • Խորհրդատվության իրականացում հաճախորդներին վարկերի ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերի, պայմանների և ժամկետների մասին,
  • Վարկային հայտերի ընդունում և վերլուծություն,
  • Վարկավորման համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրում,
  • Վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
  • Գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
  • Սահմանված ժամկետներում հաշվետվությունների պատրաստում ևներկայացում,
  • Հաճախորդների վճարումներին հետևում` դրանք ժամանակին և ճշգրիտկատարելու նկատառումով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV, Resume) հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` hr@prometeybank.am կամ Պրոմեթեյ բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2հասցեով՝ պարտադիր նշելով  պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:

Այլ պահանջներ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 23.10.2016թ.:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Պրոմեթեյ Բանկը հանդիսանալով առաջին գրանցված առևտրային բանկը ՀՀ-ում, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը` տարիների ընթացքում իր կայուն դիրքը գրավելով ՀՀ բանկային համակարգում:

Բանկն իր արդյունավետ և հետևողական քաղաքականության շնորհիվ տրամադրում է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բանկային ծառայություններ՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և հիմնվելով քառորդ դարի փորձառության վրա:

Բանկի աշխատակիցների բարձր մասնագիտացումը, ֆինանսական շուկաների գերազանց իմացությունը և հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցումը հնարավորություն են տալիս հաճախորդներին ապահովել անձնական ֆինանսների և բիզնեսի զարգացման բարենպաստ պայմաններ` ապահովելով նրանց համար հաջողության և կայունության մթնոլորտ:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia