Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Վարկային մասնագետ, Ամերիաբանկ, Վանաձոր

Publish Date: Mar 24, 2016

Deadline: Apr 03, 2016

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ`«Ամերիաբանկ» ՓԲԸ, «Վանաձոր» մասնաճյուղ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Հաճախորդների սպասարկման բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Վարկային Մասնագետ
ՏԵՂԱԿԱՅՈՒՄ՝ Ք. Վանաձոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
• Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
• Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
• Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Ապահովել վարկերի տրամադրումը և հետագա սպասարկումը

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տրամադրել ընդլայնված խորհրդատվություն վարկերի գծով պոտենցիալ վարկառու-հաճախորդներին
  • Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
  • Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ
  • Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ եզրակացություն
  • Կազմել և վարել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում բանկային օպերացիոն համակարգում, CRM տվյալների բազայում)
  • Կազմել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, կազմակերպել դրանց կնքումը
  • Ապահովել վարկի տրամադրման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
  • Կատարել համապատասխան պայմանագրերի ներմուծում բանկային օպերացիոն համակարգ, ուղղել վարկի տրամադրման էլեկտրոնային կարգադրություն համապատասխան ստորաբաժանմանը
  • Իրականացնել իր կողմից տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկումը և մոնիթորինգը
  • Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան ծառայություններին
  • Տրամադրել մասնագիտական եզրակացություններ
  • Բաժնի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 1 տարին հաճախորդների սպասարկման ոլորտում
  • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 և Outlook համակարգի իմացությունը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
  • Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ:
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. փոստին` hr.branch@ameriabank.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:

Դիմումների ընդունման սկիզբը`         25/03/2016     

 

Similar Opportunities


Disciplines

Banking

Host Countries

Armenia