FastNet Armenia  Follow

Աշխատանք - Վարչական օգնական, FastNet Armenia

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Նկարագրություն

«Էյչնեթ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարչական գծով օգնականների:

Հիմնական պարտականություններ

  • Պատշաճորեն ընդունել մուտքային հեռախոսազանգերը և հաղորդագրությունները,
  • իրականացնել գրասենյակի համար անհրաժեշտ գրենական պիտույքների և տնտեսական պարագաների ձեռքբերում,
  • ընդունել ընկերության այցելուներին/բաժանորդներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցել համապատասխան հարցերի/խնդիրների կարգավորմանը,
  • ընդունել բաժանորդների կողմից գրասենյակում կատարվող դրամական կանխիկ մուծումները,
  • կազմել գրություններ, դիմումներ, տեղեկանքներ, կարգադրություններ, լիազորագրեր, անհրաժեշտության դեպքում կատարել թարգմանություններ,
  • համակարգել մուտքային և ելքային փաստաթղթերի հոսքը,
  • ըստ պահանջի պատճենահանել, դասակարգել, պահպանել փաստաթղթերը,
  • աջակցել աշխատանքային պայմանագրերի, հրամանների, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման գործում,
  • աջակցել ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման որոշ փաստաթղթերի կազմման/վարման գործում:

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձը վարչական ոլորտում ցանկալի է,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • համակարգչից օգտվելու հմտություններ (MS Windows օպերացիոն համակարգի հետ աշխատելու կարողություն, MS Word, MS Excel կիրառական ծրագրերի իմացություն),
  • հաճախորդների հետ շփման և սպասարկման գերազանց հմտություններ,
  • աշխատասիրություն և պատասխանատվության զգացում,
  • լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու հատկություն,
  • միաժամանակ մի քանի առաջադրանք իրականացնելու կարողություն,
  • սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • թիմում արդյունավետ աշխատելու ունակություն:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia