Ucom LLC  Follow

Աշխատանք - Վաճառքի գործակալ, Ucom LLC

Publish Date: Jun 06, 2016

Deadline: Jun 30, 2016

Պահանջվող պաշտոն` Վաճառքի գործակալ
Բաժին՝ Վաճառք
Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան
Սկիզբ` Անմիջապես
Աշխատաժամանակ՝ Կես դրույք (18:00-21:00)
Աշխատանքի բնութագիր` «Յուքոմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն թեկնածուների, ովքեր կապահովեն բնակարանային վաճառքը:

Աշխատանքի պարտականություններ`

- Այց նախապես տրված հասցեներ, կապի հաստատում պոտենցիալ հաճախորդների հետ և առաջարկների առերես ներկայացում,
- Պոտենցիալ հաճախորդներին ընկերության ծառայությունների, սակագնային պլանների, հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում և, անհրաժեշտության դեպքում, գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում,
- Պայմանագրերի կնքում, ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ, շաբաթական հաշվետվությունների հանձնում,
- Պոտենցիալ հաճախորդների պահանջների ուսումնասիրում, արձանագրում և, հնարավորության դեպքում, հատուկ առաջարկների մշակում:

Պահանջված որակավորում`

- Բարձրագույն / թերի բարձրագույն կրթություն,
- 6 ամսվա աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում,
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
- Հայերենի վարժ իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում,
- Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Ինչպե՞ս դիմել

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:

Ընկերության մասին` «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

Similar Opportunities


Host Countries

Armenia