Ucom LLC  Follow

Աշխատանք - Վաճառքի գործակալ, Ucom LLC

Publish Date: Apr 23, 2016

Deadline: May 06, 2016

Պահանջվող պաշտոն` Վաճառքի գործակալ

Բաժին՝ Վաճառք

Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան

Սկիզբ` Անմիջապես

Աշխատաժամանակ՝ Կես դրույք (18:00-21:00)

Աշխատանքի բնութագիր` «Յուքոմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն թեկնածուների, ովքեր կապահովեն բնակարանային վաճառքը:

Աշխատանքի պարտականություններ`

- Այց նախապես տրված հասցեներ, կապի հաստատում պոտենցիալ հաճախորդների հետ և առաջարկների առերես ներկայացում,
- Պոտենցիալ հաճախորդներին ընկերության ծառայությունների, սակագնային պլանների, հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում և, անհրաժեշտության դեպքում, գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում,
- Պայմանագրերի կնքում, ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ, շաբաթական հաշվետվությունների հանձնում,
- Պոտենցիալ հաճախորդների պահանջների ուսումնասիրում, արձանագրում և, հնարավորության դեպքում, հատուկ առաջարկների մշակում:

Պահանջված որակավորում`

- Բարձրագույն / թերի բարձրագույն կրթություն,
- 6 ամսվա աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում,
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
- Հայերենի վարժ իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում,
- Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Բացման ամսաթիվ`

22 ապրիլ 2016թ.

Դիմումի վերջնաժամկետ` 

6 մայիս 2016թ.

Լրացուցիչ տեղեկություններ`

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց
ինքնակենսագրությունները career@ucom.am էլ. հասցեով`
վերնագրի դաշտում նշելով “D2D Sales”:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին
համապատասխանող անձինք:

Ընկերության մասին`

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի
միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է
լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի,
թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև
շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

 

Similar Opportunities


Host Countries

Armenia