Ucom LLC  Follow

Աշխատանք - Վաճառքի և սպասարկման մասնագետ, Ucom LLC

Publish Date: Jul 28, 2016

Deadline: Aug 29, 2016

Վաճառքի և սպասարկման մասնագետ

Բաժին՝ Վաճառք

Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան

Սկիզբ` Անմիջապես

Տևողություն`Մշտական՝ 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքի տեսակ`Լրիվ դրույք/կես դրույք

Աշխատանքի բնութագիր

Յուքոմ ընկերությունը փնտրում է մոտիվացված և եռանդուն թեկնածուի, ով պատասխանատու կլինի հաճախորդների բոլոր տեսակի հարցումներին, հարցերին, հարցադրումներին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու համար:

Աշխատանքի պարտականություններ`

  • Պատասխանել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների և այլնի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ ստանալու նպատակով հաճախորդների կողմից արվող հարցումներին ու հարցադրումներին և տրվող հարցերին,
  • Իրականացնել հաճախորդների նախնական գրանցում և հարցումները փոխանցել համապատասխան բաժին դրանց վերջնականացման համար,
  • Ավարտել գրանցման գործընթացը, ներառյալ տվյալների գրանցման և փաստաթղթերի մշակման գործընթացները,
  • Ընդունել վճարումներ հաճախորդներից,
  • Հաճախորդի պահանջով իրականացնել հաճախորդի հաշվի կասեցում, ապաակտիվացում կամ ժամանակավոր կասեցում,
  • Առկա կամ պոտենցիալ հաճախորդների հետ յուրաքանչյուր նոր պայմանագիր կնքելիս հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների և առաջարկների մասին,
  • Իր իրավասությունների սահմաններում ղեկավարության պահանջով կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ:

Պահանջված որակավորում`

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան)
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է (ընդունարանում կամ թեժ գիծ ծառայությունում)
  • Համակարգչի գերազանց իմացություն
  • Հայերենի վարժ իմացություն, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն

Բացման ամսաթիվ` 29 հունիս 2016

Դիմումի վերջնաժամկետ` 29 օգոստոս 2016

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակը և համապատասխան դաշտում կցել CV-ն: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Similar Opportunities


Host Countries

Armenia