Plexonic  Follow

Աշխատանք - Unity C# խաղերի ծրագրավորող, Plexonic, Երևան

Publish Date: Mar 23, 2017

Deadline: Apr 15, 2017

Unity C# խաղերի ծրագրավորող Plexonic-ում

Աշխատանքի Նկարագրություն

Եթե դուք փորձված Unity Developer-եք, ապա միացեք մեր թիմին ստեղծելու բջջային և վեբ խաղեր, որոնք խաղում են միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում: Մենք, որպես թիմ, ունենք մեր առջև միայն համաշխարհային մեծ հաջողությունների հասնելու հստակ նպատակ: Ուրախ կլինենք ձեզ ողջունել մեր շարքերում, հնարավորություն տալով ձեզ ներդնել ձեր կարողությունները և եռանդը խաղերի ինդուստրիայի հայկական մեծ հաջողության մեջ:

Պահանջվող Որակավորումներ

  • Unity միջավայրում խաղերի ծրագրավորման փորձ;
  • C# ծրագրավորման լեզվի խորը տիրապետում;
  • OOP ծրագրավորման մեծ փորձ և ճարտարապետական գիտելիքներ (design patterns);
  • Թիմային գործելաոճ և մտածելակերպ:

Պատասխանատվությունները

  • Բջջային, cross-platform խաղերի ծրագրավորում թիմի կազմում;
  • Դիզայնի, հատուկ էֆֆեկտների և անիմացիաների իրականացում խաղերում, աշխատելով համատեղ անիմատորների և դիզայներների հետ;
  • Ծրագրավորում 2D և 3D physics engine-ների շրջանակներում Unity միջավայրում;
  • Տարբեր գործիքների և օժանդակող գրադարանների ստեղծում;
  • Խաղերի հատկությունների մշակում մեր Product Manager-ի հետ միասին;
  • Գիտելիքների և ունակությունների անընդհատ աճ և կատարելագործում:

Դիմելու Պայմանները

Ուղարկեք ձեր CV-ները jobs@plexonic.com հասցեին, նշելով “Unity C# Developer” subject դաշտում:

Plexonic-ի Մասին

Plexonic-ը ԱՄՆ-ում գրանցված խաղերի ծրագրավորման ընկերություն է, հիմնված 2008 թ-ին: Մեր ընկերութւյունը ստեղծել է ավելի քան 45 տարբեր խաղեր, որոնք խաղացվում են 100 միլիոնավոր մարդկանց կողմից. Panda Jam, Paint Monsters, Versus Run and Pet Savers!
Այցելեք մեր վեբ-կայք ավելի մանրամասն տեղեկատվության համար:

Similar Opportunities


Host Countries

Armenia