ԱՇԽԱՏԱՆՔ - Ծրագրերի պատասխանատու «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում

Publish Date: Jul 27, 2015

Deadline: Aug 21, 2015

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Ծրագրերի պատասխանատուի աշխատատեղի համար :

Գործառույթների նկարագրություն

  • մշակել նախագծեր համալսարանական կրթության որակի և ֆրանկոֆոնիայի գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ,
  • Հետևել ընթացիկ ծրագրերի իրագործմանը,
  • Հետևել Սենգորի ամբիոնի և Որակի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը,
  • Համալսարանի տնօրինության պահանջով կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ (ֆրանսերենից հայերեն և հակառակը),
  • Համալսարանի տնօրինության հանձնարարությամբ կատարել իր որակավորմանը համապատասխան այլ գործառույթներ:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ

  • Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) կառավարման, մարքեթինգի կամ տնտեսագիտության ոլորտում
  • Հայերենի և ֆրանսերենի գերազանց իմացություն
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում
  • Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն
  • Համակարգչային գիտելիքներ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ ֆրանսերենով job@ufar.am էլեկտրոնային հասցեով մինչև 2015թ. օգոստոսի 21-ը՝ նամակի վերնագրում նշելով Responsable de projets

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները :

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia