Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Ծառայության ղեկավար, Ամերիաբանկ

Publish Date: May 11, 2016

Deadline: May 19, 2016

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Աշխատակազմ, Վարչատնտեսական ծառայություն

ՊԱՇՏՈՆԸ` Ծառայության ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Կազմակերպել և ղեկավարել բանկի Վարչատնտեսական ծառայության աշխատանքները (այսուհետ՝ ՎՏԾ), ապահովել ՎՏԾ գործունեության ոլորտին վերաբերող որոշումների, հրամանների և հանձնարարականների կատարումը, ապահովել ՎՏԾ աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահական կանոնների պահպանումը: Կոորդինացնել ՎՏԾ աշխատանքներն այլ ստորաբաժանումների հետ:

ՀԻՄՆԱԿԱՆՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բանկի գնումների գործընթացի, ծախսերի կառավարում, վերահսկում, կարճաժամկետ և երկարաժամկետ գնումների ստրատեգիայի մշակում;
  • Մրցույթների կազմակերպում, հայտերի գնահատում և մատակարարների հետ բանակցությունների վարում և ընտրություն;
  • Տարեկան Գնումների պլանի մշակում, մասնակցություն տարեկան բյուջետավորման գործընթացում;
  • Ծախսերի օպտմալացման ուղղությամբ վերլուծությունների իրականացնում, գործընթացների կանոնակարգերի մշակում, կառավարում և բարելավում
  • Պայմանագրերի մշակում, բանակցությունների իրականացում: Գործող պայմանագրերի շրջանակներում պարտավորությունների վերահսկում, պայմանագրային գործընթացի կառավարում և վերահսկում;
  • Գնման պրոցեսի ներքո փաստաթղթաշրջանառության պրոցեսի վերահսկում, կանոնակարգում
  • Դեպարտամենտի գծով ներքին իրավական ակտերի մշակում, գործընթացների ավտոմատացման ուղղությամբ համակարգերի նախագծում և ներդնում;
  • Ադմինիստրատիվ պրոցեսների կառավարում, վերանորոգման, սպասարկման պրոցեսների վերահսկում;
  • Լոգիստիկա, ներմուծման մաքսազերծման, մատակարարման պրոցեսի վերահսկում,
  • Ֆինանսասկան հաշվետվությունների կազմում և ներկայացում;
  • Բանկի ենթակառուցվածքային օղակների պահպանության, սպասարկման և անընդհատության ապահովման ուղղությամբ պրոցեսների կառավարում և վերահսկում;
  • Բանկի տրանսպորտային պարկի կառավարում, վառելիքի ծախսի վերահսկում, վերլուծությունների իրականացում;
  • Պահեստի, մատակարարման և գույքագրման պրոցեսի կառավարում և կոորդինացում, հիմնական միջոցների և արագամաշ առարկաների շարժի վերահսկում;
  • Գույքի օտարման շրջանակներում աճուրդների կազմակերպում և իրականացում,
  • Կորպորատիվ և ներկայացուցչական միջոցառումների կազմակերպման շրջանակներում մասնակցություն, կոորդինացում, վերահսկում:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Գնումների/մրցույթների և աճուրդների կազմակերպման, ղեկավարման և վերլուծությունների իրականացման գիտելիքներ ու փորձ (առնվազն 2 տարի),
  • Պահեստի կառավարման գիտելիքներ և փորձ (առնվազն 2 տարի)
  • Կառավարման և մեծ թիմերի ղեկավարման փորձ (առնվազն 2 տարի)
  • Պետական մարմինների հետ համագործակցության փորձ
  • Ժամանակի կառավարման և զուգահեռ վարվող պրոեկտների ղեկավարման հմտություններ
  • Բանակցությունների վարման հմտություններ,
  • Խստապահանջություն, պատասխանատվության զգացում
  • Անալիտիկ մտածելակերպ, ֆինանսական, բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և բյուջետի կառավարման գիտելիքներ,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր առջև դրված խնդիրների լուծման օպտիմալ ուղիներ գտնելու հմտություններ,
  • Ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի մասին գիտելիքներ
  • Լարված իրավիճակներում հավասարակշռված և արդյունավետ աշխատելու հմտություններ
  • MS Office, այդ թվում Excel-ի գերազանց տիրապետում
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 300,000 ՀՀ դրամից մինչև 3,000,000 ՀՀ դրամ` Բանկի O դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա և մինչև մայիսի 19 հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:

Similar Opportunities


Disciplines

Banking

Host Countries

Armenia