Ucom LLC  Follow

Աշխատանք - Տեխնիկական աջակցման մասնագետ, Ucom LLC

Publish Date: Apr 13, 2016

Deadline: Apr 27, 2016

Պահանջվող պաշտոն` Տեխնիկական աջակցման մասնագետ

Բաժին՝ Հաճախորդների սպասարկում

Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան

Սկիզբ` Անմիջապես

Տևողություն`Երկարաժամկետ

Աշխատանքի տեսակ` Ցերեկային/Գիշերայինհ երթափոխ

Աշխատանքի բնութագիր`

«Յուքոմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն թեկնածուների, ովքեր ընկերության բաժանորդներին կցուցաբերեն տեխնիկական աջակցություն հեռախոսային կենտրոնում:

Աշխատանքի պարտականություններ`

  • Արդյունավետ և ժամանակին հեռախոսով պատասխանել բաժանորդների տեխնիկական բնույթի հարցերին,
  • Հաճախորդների տրամադրել տեղեկատվություն ինտերնետ ծառայությունների և սակագների վերաբերյալ
  • -Ախտորոշել և լուծել տեխնիկական խնդիրները կապված հետևյալ տեխնոլոգիաների հետ՝ IPTV, VOIP և Mobile Broadband
  • Լուծել բաժանորդների մոտ առաջացած խնդիրները հնարավորինս արագ և կարճ ճանապարհով, իսկ անհրաժեշտության դեպքում` փոխանցել համապատասխան բաժիններ,
  • Հետևել բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին,
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ իր գործունեության և արդյունքների վերաբերյալ անմիջական ղեկավարին,
  • Այլ պարտականություններ հաստիքի պահանջներին համապատասխան:

 

Պահանջված որակավորում`

  • Բարձրագույն/ թերի բարձրագույն տեխնիկական կրթություն (ուսանողները նույնպես կարող են դիմել),
  • Հաճախորդների սպասարկման և գրագետ բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Անսարքությունների բացահայտման հմտություններ,
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչային գիտելիքներ, նոր ծրագրեր արագ սովորելու ունակություններ)
  • Տարրական գիտելիքներ 2-րդև 3-րդ մակարդակների հետևյալ պրոտոկոլները՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP,
  • Հայերենի և ռուսերենի վարժիմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Linux/Unix օպերացիոն համակարգերի իմացությունը ցանկալի է,
  • Զանգերի կենտրոնում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Լարված իրավիճակներում և հերթափոխով աշխատելու կարողություն,
  • Բջջային սարքերի ծրագրային և ապարատային իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Բացման ամսաթիվ` 13 ապրիլ, 2016

Դիմումի վերջնաժամկետ` 27 ապրիլ, 2016

Լրացուցիչ տեղեկություններ`

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները career@ucom.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նշելով “Technical Support Specialist”: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Ընկերության մասին`

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

 

Similar Opportunities


Host Countries

Armenia