Beeline Armenia  Follow

Աշխատանք - Տեխնիկական աջակցման գծով օպերատոր, Beeline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Տեխնիկական աջակցման գծով օպերատոր

Beeline-ը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “Տեխնիկական աջակցման գծով օպերատորի” թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում` Տեխնիկական աջակցման գծով օպերատոր

Տնօրինություն` Բաժանորդների սպասարկման կենտրոն

Հիմնական պարտականություններ

  • Հեռախոսով հաճախորդներին ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվական սպասարկման ապահովում
  • Հաճախորդների բանավոր հարցումների հիման վրա տվյալների հավաքագրման ապահովում
  • Սպասարկման կենտրոնների կողմից հայտերի կատարման նկատմամբ հսկողության ապահովում
  • Հարակից ապրանքների և ծառայությունների վաճառքի իրականացում
  • Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն

Կրթություն`Բարձրագույն, ցանկալի է տեխնիկական

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • ԻՏ տեխնոլոգիաների համակարգում աշխատանքային փորձ
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու բարձր ունակություն և լավ հիշողություն
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում

Աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Disciplines

Communication and Information Sciences

Host Countries

Armenia