ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհրաժեշտ է ստեղծարար, մոտիվացված և խանդավառ նախագծող-դիզայներ, ով պատասխանատու կլինի Թումոյի միջոցառումների ստեղծարար գաղափարների և նախագծման համար ինչպես Թումոյում, այնպես էլ Թումոյից դուրս:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Առաջատար բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ճանաչված ավարտական վկայական (դիպլոմ)՝ դիզայն-նախագծման կամ համադրողության ոլորտում,
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ կահավորման նախագծման և ցուցադրությունների համադրման ոլորտում,
- Կազմակերպչական հմտություններ և խնդիրների լուծման նկատմամբ ստեղծագործ մոտեցում,
- Կրթական ոլորտում և երեխաների հետ աշխատանքի փորձն առավելություն է,
- Թե՛ անհատապես, և թե՛ մեծ թիմի կազմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Կանոնավոր կերպով բարձր աշխատանքային արտադրողականություն ապահովելու ունակություն,
- Ճկունություն աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ՝ գրավոր հաղորդակցում, միջանձնային շփում և հանրային ելույթներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
ՎԱՅՐԸ՝
Երևան, Հայաստան
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments