Ucom LLC  Follow

Աշխատանք - Տեղեկատվական կենտրոնի մասնագետ, Ucom LLC

Publish Date: Jul 28, 2016

Deadline: Aug 29, 2016

Տեղեկատվական կենտրոնի մասնագետ

Բաժին՝ Հաճախորդների սպասարկում

Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան

Սկիզբ` Անմիջապես

Տևողություն` Անժամկետ 3 ամիս փորձաշրջան

Աշխատանքի բնութագիր

Պատասխանել Յուքոմ ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ զանգի, էլ. փոստի կամ այլ միջոցներով հաճախորդների կողմից ստացվող հարցումներին: Բավարարել հաճախորդների կարիքները և առաջարկել վերջիններիս խնդիրների հուսալի լուծումներ:

Աշխատանքի պարտականություններ`

  • Պատասխանել զանգի/էլ. փոստի/առցանց զրույց ծառայության միջոցով հաճախորդների կողմից ստացվող հարցումներին՝ վերջիններիս տրամադրելով ընդհանուր տեղեկություններ ընկերության առաջարկների, ծառայությունների, սակագնային պլանների, խթանիչ միջոցառումների և այլնի մասին, պատասխանել հաշվեկշռի և հաշիվների վերաբերյալ հարցումներին, հաճախորդներին տեղեկացնել գրանցված խափանման հայտերի կարգավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական աջակցություն,
  • Առաջին գանգով լուծում տալ հաճախորդների խնդիրներին և անհրաժեշտության դեպքում բացահայտել խնդիրներն ու հրատապ խնդիրներին հետագա լուծում տալու նպատակով դրանք ներկայացնել Խափանումների վերացման համար պատասխանատու թիմին,
  • Բավարարել հաճախորդի կարիքները՝ համապատասխան և հուսալի լուծումներ առաջարկելով վերջիններիս խնդիրներին, խորհուրդների, խոսքի, գիտելիքների և գործողությունների միջոցով ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ,
  • Հաճախորդների հետ շփվելիս առաջին տեղում դասել վերջիններիս կարիքներն ու պահանջները,
  • Հասանելի ռեսուրսների միջոցով փնտրել և գտնել հաճախորդների կողմից պահանջվող տեղեկություններ,
  • Մասնակցել նոր ապրանքների/ծառայությունների վերաբերյալ կազմակերպվող նախապատրաստական դասընթացերին, անհրաժեշտության դեպքում նաև աշխատանքային ժամերից հետո,
  • Հետևել Զանգերի կենտրոնի աշխատողների համար սահմանված կանոններին, չխախտել ճաշի և ընդմիջման համար նախատեսված ժամերը,
  • Ըստ պահանջի կատարել ելքային զանգեր,
  • Ըստ պահանջի կատարել այլ առաջադրանքներ:

Պահանջված որակավորում`

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան) կամ ուսանող
  • Ցանկալի է 1 տարվա աշխատանքային փորձ թեժ գիծ ծառայությունում կամ հաճախորդների սպասարկման այլ առնչվող ոլորտներում
  • Լինել հասանելի առավոտյան, երեկոյան և գիշերային հերթափոխով աշխատելու համար
  • Լինել հասանելի հանգստյան օրերին (շաբաթ-կիրակի) աշխատելու համար
  • Զանգերի սպասարկման որակի վերաբերյալ կարծիքներ լսելու և ընդունելու ունակություն
  • Գերազանց բանավոր խոսք
  • Թիմային աշխատանք կատարելու ունակություն
  • Լսելու ունակություն
  • Սթրեսակայունություն
  • Հաճախորդամետ մոտեցում
  • Բջջային սարքավորումների իմացություն
  • MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel, Power Point, Outlook) իմացություն և ինտերնետում աշխատելու հմտություններ
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Բացման ամսաթիվ` 29 հուլիս 2016 թ.

Դիմումի վերջնաժամկետ`  29 օգոստոս 2016 թ.

Լրացուցիչ տեղեկություններ՝ 

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակը և համապատասխան դաշտում կցել CV-ն: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Similar Opportunities


Host Countries

Armenia