Ucom LLC  Follow

Աշխատանք - Տարածքային անվտանգության համակարգող, Ucom LLC

Publish Date: Jun 01, 2016

Deadline: Jun 15, 2016

Պահանջվող պաշտոն` Տարածքային անվտանգության համակարգող
Բաժին՝ Անվտանգություն
Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան
Սկիզբ` Անմիջապես
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք
Աշխատանքի բնութագիր` «Յուքոմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն թեկնածուների, ովքեր կաշխատեն ընկերության անվտանգության բաժնում:

Աշխատանքի պարտականություններ`

- Համակարգել տարածքային պահպանության ծառայության աշխատանքները
- Պատասխանատվություն կրել անվտանգության սարքավորումների (տեսահսկողության և մուտքի վերահսկողության համակարգեր) նկատմամբ վերահսկողության իրականացման և դրանց պահպանության համար
- Ապահովել Ընկերության նյութական ակտիվների (օր.՝ շենքի, որտեղ տեղեկայված է Ընկերության տվյալների կենտրոնը, կայանների և այլն) պաշտպանությունը
- Իրականացնել Ընկերության տարածքների անվտանգության կառավարում
- Մասնակցել պատահարների կարգավորման գործընթացին
- Կապեր հաստատել տեղական մարմինների հետ
- Ապահովել հեռավոր կայաններում աշխատող Ընկերության աշխատողների առողջությունը և անվտանգությունը

Պահանջված որակավորում`

- Տեխնիկական կրթություն (ցանկալի է մագիստրոսի գիտական աստիճան)
- Ինքնուրույնություն. պատասխանատվության ոլորտը ճշգրտորեն որոշելու, աշխատանքը պլանավորելու և տրված իրավասությունների սահմաններում նախաձեռնություն դրսևորելու ունակություն
- Ներկայացման հմտություններ. տեքստ կամ խոսք կառուցելու ունակություն
- Փորձ առողջության և անվտանգության, ինչպես նաև ֆիզիկական անվտանգության ապահովման ոլորտում
- MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel, Power Point, Outlook) իմացություն և համացանցում աշխատելու հմտություններ
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպե՞ս դիմել

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:

Ընկերության մասին`

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

Similar Opportunities


Host Countries

Armenia