http://yevista.am/ կայքը փնտրում է սոցկայքերում իր էջերի ամենօրյա թարմացումներով զբաղվող աշխատակից։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը օրական ութ ժամ է։
Աշխատակիցը պետք է
- շատ լավ տիրապետի հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին
- ունենա սոցիալական կայքերի էջերից օգտվելու հմտություններ
- ունենա Photoshop-ի և կարճ հոլովակների պատրաստման գիտելիքներ
Աշխատանքը գրասենյակային է, գրասենյակային։ Նշանակում է կարիք չկա նամակ գրել ու հարցնել, թե արդյոք հնարավոր է աշխատել տնից։ Ոչ հնարավոր չէ, քանի որ աշխատանքը պետք է իրականացվի գրասենյակից։
Աշխատանքը կմեկնարկի սույն թվականի հուլիսի 10ին։
Այս աշխատանքին դիմելուց առաջ, անպայման կարդացեք այս հոդվածը http://armacad.info/ashkhatanki-dimelu-kanonner-u-nrbutyunner-inch-anel-u-inch-chanelu-ughetsuyts Եթե այս հոդվածը չեք կարդացել, ավելի լավ է չդիմել աշխատանքի։
Աշխատավարձը՝ մինչև 150,000 ՀՀ դրամ։
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել ներքևում գտնվող APPLY ONLINE կոճակը, cover letter դաշտում մի քանի տողով գրել թե ինչու եք դիմում այս աշխատանքին և համապատասխան դաշտում կցել CV-ն։ Դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է։
0 Comments