Pinngle  Follow

Աշխատանք - Սոցիալական մեդիայի մասնագետ, Pinngle, Հայաստան

Publish Date: May 12, 2017

Deadline: May 18, 2017

Աշխատանք - Սոցիալական մեդիայի մասնագետ, Pinngle, Հայաստան

Pinngle-ն օգնում է մարդկանց կապի մեջ մնալ անգամ մոլորակի ամենահեռավոր կետերում։ Կրեդիտների ձեռքբերման համակարգի միջոցով Pinngle-ի յուրաքանչյուր բաժանորդ կարող է աշխարհի ցանկացած հեռախոսահամարին կատարել բացարձակ անվճար զանգեր։ Pinngle-ի թիմն օգտագործում է end-to-end կոդավորման մեթոդը, որը երաշխավորում է՝ ձեր կատարած յուրաքանչյուր զանգ, հաղորդագրություն կամ ուղարկված մեդիա հասանելի է միայն ձեզ ու այն մարդուն, ում հետ դուք հեռահաղորդակցվում եք։

Pinngle-ի ծառայությունները աշխարհում գովազդելու նպատակով ընկերությունը փնտրում է սոցիալական մեդիայի մասնագետի, ով կդառնա երևանյան թիմի անդամ։

ՍՄ մասնագետը պետք է առաջին հերթին կարողանա սահմանել ընկերության սոցիալական մեդիայի նպատակները և համապատասխանաբար ապահովի Pinngle-ի  ներկայությունը սոցիալական հարթակներում։ Մասնագետը պետք է զարգացնի ընկերության բովանդակային ռազմավարությունը և հաշվարկի առաջընթացը։ Մենք փնտրում ենք մեկին, ով կհամադրի սոցմեդիայի նպատակները մեր բիզնես նպատակներին՝ բրենդի ճանաչելիություն և սոցիալական հասանելիություն, բաժանորդագրություններ, հավանումներ և վերահրապարակումներ։

Pinngle-ի սոցմեդիայի մասնագետը պետք է համեմատի մրցակից ընկերությունների սոցմեդիա գործունեությունը մեր ընկերության հետ՝ հետևելով, թե նրանք ինչ բովանդակություն են հրապարակում, որքան հաճախ և այլն։

Մասնագետը պետք է համագործակցի ընկերության SEO և մարքեթինգի թիմի հետ, նրանց տեղեկացնի սոցմեդիայի նոր միտումների մասին ու հրապարակի մարքեթինգի թիմի կողմից ստեղծված բովանդակությունը սոցմեդիայի ամենանպատակահարմար հարթակում և ժամանակին։

Pinngle-ի ծառայությունների մասին տեղեկատվությունը կարող է նախատեսված լինել տարբեր տարիքի ու սոցիալական խմբերի լսարանների համար, սա նշանակում է, որ ՍՄ մասնագետի պարտականությունն է լինելու ուղղակիորեն հասնել բոլոր այդ խմբերին, ովքեր մեծ հավանականությամբ կկարդան տեղեկատվությունը և կօգտվեն ընկերության մատուցած ծառայություններից։

Մասնագետը պետք է հետևի բոլոր սոցմեդիա էջերում կատարվող գործողություններին, ինչպես՝ նամակներ, նշումներ, կիսումներ, մեկնաբանություններ, աճի ցուցանիշներ, և պատրաստի շաբաթական հաշվետվություն ու առաջարկություններ այն մասին, թե ինչպես առավել լավ ապահովել Pinngle-ի ներկայությունը սոցմեդիայում։

Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն և կարճ նամակ jobs@pinngle.me էլեկտրոնային հասցեին։

Դիմումներն ընդունվում են մինչև 2017 թ․ մայիսի 18-ը։


This opportunity has expired. It was originally published here:

http://pinngle.me/

Similar Opportunities


Disciplines

Marketing

Media

Social Media

Host Countries

Armenia