Աշխատանք - Շարժական գրաֆիկայի մասնագետ, ԹՈՒՄՈ, Երևան

Publish Date: Nov 26, 2015

Deadline: Dec 04, 2015

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհրաժեշտ է շարժական գրաֆիկայի փորձառու և խանդավառ մասնագետ, ով պատասխանատու կլինի տեսանյութերի ստեղծման, նկարահանման և խմբագրման համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Նկարահանել և խմբագրել Թումոյում իրականացվող միջոցառումները,
  • Ստեղծել շարժական գրաֆիկական տեսանյութեր,
  • Մշակել վիդեոարտադրությանն առնչվող ուսումնական նախագծեր և կազմակերպել դասընթացներ դրանց իրականացման համար,
  • Իրականցնել ուսանողների կատարողականի գնահատումը,
  • Աջակցել ուսումնական բովանդակություն մշակող թիմի կողմից վիդեոարտադրությանն առնչվող ուսումնական վարժանքների ստեղծմանը,
  • Իրականացնել անմիջական ղեկավարների կողմից գրավոր, բանավոր կամ էլ. հասցեով ուղարկված հանձնարարականները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝

  • Շարժական գրաֆիկայի արտադրության բնագավառում աշխատանքային փորձ,
  • Adobe Premiere Pro, After Effects, Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերի իմացություն,
  • Արդյունավետ հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ,
  • Թե՛ անհատապես, և թե՛ թիմի կազմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Կանոնավոր կերպով բարձր աշխատանքային արտադրողականություն ապահովելու ունակություն,
  • Գերազանց աշխատանքային էթիկա և ոգեշնչող աշխատանքային մթնոլորտ ստեղծելու ունակություն:

ՎԱՅՐԸ՝

Երևան, Հայաստան

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia