ACBA-CREDIT AGRICOLE BANK CJSC  Follow

Աշխատանք - Պրոյեկտների և ոչ ֆինանսական ծառայությունների բաժնի մասնագետ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, Երևան

Publish Date: Nov 26, 2015

Deadline: Dec 04, 2015

Պրոյեկտների և ոչ ֆինանսական ծառայությունների բաժնի մասնագետ

Ստորաբաժանում` Զարգացման վարչություն
Պաշտոնը` Պրոյեկտների և ոչ ֆինանսական ծառայությունների բաժնի մասնագետ
Աշխատանքի վայր` ՀՀ, ք. Երևան
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00

Աշխատանքի նկարագրություն

  • Պրոյեկտների իրագործման հետ կապված ամենօրյա աշխատանքների իրականացում,
  • Հաճախորդների համար կազմակերպվող դասընթացների կազմակերպչական աշխատանքների իրականացում,
  • Հաճախորդներին մատուցվող դասընթացների և այլ ծառայությունների բարելավում և զարգացում

Նվազագույն պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /տնտեսագիտություն, կառավարում/ ոլորտներում
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • MS Office-ի իմացություն
  • Անալիտիկ մտածելակերպ, պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • Բարձր պատասխանատվություն և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  • Թիմային աշխատանքի ունակություններ
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia