Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման բաժնի մասնագետ, Ամերիաբանկ

Publish Date: Apr 19, 2016

Deadline: Apr 27, 2016

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման բաժին

ՊԱՇՏՈՆԸ` Մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` պաշտոնի հիմնական պարտականությունն է ապահովել  վարկերի վերլուծություն, տրամադրում և հետագա մոնիթորինգ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տնտեսվարող սուբյեկտների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության, գրավի առկայության և գործունեության վայր այցելության հիման վրա պատրաստել եզրակացություններ վերջիններիս վարկավորման նպատակահարմարության վերաբերյալ
  • AS Bank համակարգում ստեղծել վարկի և գրավի պայմանագրեր, պատրաստել դրանց թղթային տարբերակները
  • Պայմանագրերն ստորագրվելուց ու համապատասխան վավերացումից/գրանցումից հետո կատարել վարկի տրամադրում և ստեղծել վարկային գործ` դրանում ներառելով վարկավորման ընթացակարգով նախատեսված փաստաթղթերը
  • Իրականացնել տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկում և հսկողություն` հետևելով վարկառուների կողմից իրենց վարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը
  • Իրականացնել վարկառուների ընթացիկ ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն (մոնիթորինգ)
  • Վարկը մարվելուց հետո իրականացնել գրավի առարկայի` արգելանքից ազատում և վարկային գործի պատշաճ պահպանում, իսկ հետագայում` հանձնում արխիվ
  • Պատրաստել ընթացիկ հաշվետվություններ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն /տնտեսագիտություն, ֆինանսների և/կամ տեխնիկական ոլորտում/
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն
  • Microsoft Office, Oulook, AS Bank համակարգերի լավ իմացություն
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Ինքնուրույն ու թիմային աշխատանք կատարելու ունակություն
  • Բազմախնդիր, սեղմ ժամկետներում և նպատակաուղղված աշխատելու ունակություն
  • Ֆինանսական վերլուծություններ կատարելու հմտություններ
  • Ներկայացուցչական ձիրք
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  • Անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. փոստին` hr@ameriabank.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:

Դիմումների ընդունման սկիզբը`         18/04/2016     

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 27/04/2016

Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները:

Similar Opportunities


Disciplines

Banking

Host Countries

Armenia