Աշխատանք - Օպերատոր, մոնտաժի մասնագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Armenian Lawyers’ Association


Deadline:

December 02, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Օպերատոր, մոնտաժի մասնագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայք

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2

Պաշտոնը՝ Օպերատոր, մոնտաժի մասնագետ

Հիմնական գործառույթներ

  • Իրավաբան.net-ի լրագրողական թիմի հետ մեկնել նկարահանումների Երևանում և մարզերում:
  • Նկարահանել դատական գործեր, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր, ինչպես նաև մոնտաժում տեսագրությունները:
  • Լուսաբանել տարաբնույթ ակցիաներ, մշակել և հրապարակել սեփական տեսանյութերը:
  • պատրաստում է ֆոտոշարքեր, ֆոտոռեպորտաժներ և կոլաժներ,
  • Իրականացնել ուղիղ եթերներ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ֆակուլտետի վերջին կուրսերի ուսանող:
  • Օպերատորի կամ մոնտաժային մասնագետի աշխատանքի երկու տարվա փորձ:
  • Տիրապետել մոնտաժային և օպերատորական հմտություններին, համապատասխան ծրագրերի գերազանց իմացություն (Edius, Adobe Premiere Pro և այլն):
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):

Աշխատավարձի մասին

Օպերատոր, մոնտաժի մասնագետի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Host Country
Job Type
Publish Date
December 01, 2016




0 Comments