ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհրաժեշտ է նկարչության փորձառու և խանդավառ մասնագետ, ով պատասխանատու կլինի նկարչության վերաբերյալ ուսումնական վարժանքների, նախագծային և այլ ուսումնական բնույթի հանձնարարությունների մշակման համար:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն նկարչության բնագավառում,
- Ֆիզիկական շարժման, կշռի, ձևի և հավասարակշության ընկալումը ցուցադրող կրթություն կամ փորձ ավանդական նկարչության բնագավառում,
- Աշխատանքների թղթապանակ, որը կցուցադրի նկարչության (անատոմիայի, հեռանկարի, գույների տեսության, և այլն) խորն ընկալում և զգալի փորձ,
- Մարդու և կենդանիների անատոմիայի իմացությունն առավելություն է,
- Հետաքրքրություն անիմացիայի և կոմիքսների ոլորտի նկատմամբ, կերպարներ և պատմատախտակներ ստեղծելու կարողություն,
- Adobe Photoshop ծրագրի իմացություն և Wacom գրաֆիկական պլանշետներով աշխատելու կարողություն,
- Կրթական ոլորտում և երեխաների հետ աշխատանքի փորձն առավելություն է,
- Թե՛ անհատապես, և թե՛ մեծ թիմի կազմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Կանոնավոր կերպով բարձր աշխատանքային արտադրողականություն ապահովելու ունակություն:
ՎԱՅՐԸ՝
Երևան, Հայաստան
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments