FastNet Armenia  Follow

Աշխատանք - Միջազգային վաճառքի մասնագետ, FastNet Armenia

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Նկարագրություն

«Էյչնեթ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում միջազգային վաճառքի մասնագետների հեռահաղորդակցության ոլորտում աշխատելու համար:

Հիմնական պարտականություններ

  • Կապեր հաստատել և հետագա համագործակցության հեռանկարներ ստեղծել շուկայում առկա հեռահաղորդակցության ոլորտի այլ ընկերությունների հետ,
  • ձեռք բերել նոր գործընկերներ հեռահաղորդակցության ոլորտում,
  • վարել գործընկերների հաշիվները և բանակցություններ վարել նոր հաշիվների բացման համար,
  • մշտապես կապ պահպանել գործընկերների հետ` շուկայի պահանջների փոփոխմանը համապատասխան,
  • հետևել հարաբերությունների ընթացքին ինչպես գնորդների, այնպես էլ մատակարարների հետ,
  • աջակցել ընկերության վարկանշի բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական և ֆինանսական ստորաբաժանումներին` համապատասխան խնդիրների առաջացման դեպքում,
  • առաջարկել ընկերության ծառայությունները համապատասխան տարբեր ոլորտներում,
  • վերլուծել և գնահատել ներկայիս շուկայի հնարավորությունները:

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է` լեզվաբանության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • համակարգչային գերազանց գրագիտություն,
  • աշխատանքային փորձը միջազգային վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում նախընտրելի է,
  • բիզնես հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • միջանձնային գերազանց հատկանիշներ և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia