Աշխատանք - Միջազգային լրահոսին հետևող լրագրող, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Armenian Lawyers’ Association


Deadline:

December 02, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Միջազգային լրահոսին հետևող լրագրող, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայք

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2  

Պաշտոնը՝ Միջազգային լրահոսին հետևող լրագրող

Հիմնական գործառույթներ

  • Հետևել միջազգային լրահոսի անգլերեն և ռուսերեն առաջատար կայքերին, թարգմանել և հրապարակել իրավական ոլորտի նյութեր:
  • Նախապատրաստել հարցազրույցների համար հարցեր, համաձայնեցնել նկարահանման իրականացման վայրը, մեկնել նկարահանումների իրականացման վայրը, իրականացնել հարցազրույց:
  • Համակարգել հարցազրույցների ընթացքում հավաքված նյութը, ներկայացնել այդ տեղեկատվությունը ինֆորմացիոն նյութերի տեսքով որոշակի ժանրում:
  • Իրականացնել ստացված տեղեկատվության հավաստիության ստուգում, պատրաստել նյութեր, ճշտել փաստերի իսկությունը` թվեր, անուններ, ազգանուններ և այլն:
  • Պատրաստել նյութեր՝ օգտագործելով ինֆոգրաֆիկաներ, ֆոտոշարքեր ու ֆոտոռեպորտաժներ:
  • Կատարել խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն կամ լրագրության ֆակուլտետի վերջին կուրսերի ուսանող:
  • Միջազգային լրահոսի լուսաբանող լրագրողի աշխատանքի երկու տարվա փորձ:
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
  • Լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձի մասին

Միջազգային լրահոսին հետևող լրագրողի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Host Country
Job Type
Publish Date
December 01, 2016




0 Comments