Աշխատանք - «Միացիր Համայնքին» ենթածրագրի պատասխանատու, «ԿԱԶԱ» հիմնադրամ

Save in my favorites

Հաստիք` «Միացիր Համայնքին» ենթածրագրի պատասխանատու

Ծրագրի սկիզբ` 2017 թ.-ի հունվար

Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի

Ժամանակացույց` երեքշաբթի - շաբաթ ժամը` 10:00-19:00, հանգստյան օրեր՝ երկուշաբթի և կիրակի

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոն, Նալբանդյան 29, Երևան

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է «Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» ծրագրի «Միացիր Համայնքին» ենթածրագրի իրականացումը: Ենթածրագրի պատասխանատուն պետք է ապահովի առնվազն 60 շահառուի (փախստականներ, ապաստան հայցողներ, Սիրիայից տեղահանված անձինք) մասնակցությունը դասընթացներին և մոտավորապես 400 շահառուի մասնակցությունը ծրագրի տարբեր միջոցառումներին:

Պարտականություններ՝

Ծրագրի պատասխանատուի պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝

  • Ղեկավարել և վերահսկել «Միացիր համայնքին» ենթածրագրի ողջ ընթացքը
  • Այցելել փախստականներով բնակեցված վայրեր՝ նրանց կարիքները բացահայտելու համար
  • Մշակել և կազմակերպել ենթածրագրային բաղադրիչներ՝ հիմնվելով շահառուների կարիքների վրա, ինչպիսիք են՝ միջմշակութային հանդիպումներ, ակումբներ, լեզվի դասընթացներ, այցելություններ տեսարժան վայրեր և այլն
  • Կազմակերպել Փախստականների համաշխարհային օրվան վիրված միջոցառումներ՝ մայիս-հուլիս ամիսներին
  • Ապահովել ենթածրագրի տեսանելիությունը
  • Մասնակցել թիմի հանդիպումներին, ինչպես նաև ենթածրագրին և ընդհանուր ծրագրին առնչվող այլ միջոցառումներին, ինչպիսիք են՝ սեմինարները, աշխատաժողովները, հանդիպումները
  • Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը

Որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է Հասարակական գիտությունների կամ Մարդու իրավունքների ոլորտում
  • Փախստականների խնդիրների, տվյալ ոլորտում երկրի կամ հասարակության հնարավորությունների և առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկվածություն
  • Կազմակերպչական, հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման և խմբային աշխատանքի հմտություններ  Բազմամշակութային խմբերի հետ աշխատելու ունակություն
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Միջին մակարդակի համակարգչային գրագիտություն
  • Փախստականների, ապաստան հայցողների, Սիրիայից տեղահանված անձանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)

Դիմելու համար խնդրում ենք ինքնակենսագրականը ուղարկել espaces@kasa.am հասցեին, նամակի վերնագրում նշելով՝ ծրագրի պատասխանատու: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings