Աշխատանք - Լրագրող, լուսանկարիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Armenian Lawyers’ Association


Deadline:

December 02, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Լրագրող, լուսանկարիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայք

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2

Պաշտոնը՝ Լրագրող, լուսանկարիչ    

Հիմնական գործառույթներ

  • Իրականացնել լուսանկարահանման աշխատանքներ սեփական հեղինակային նյութերի պատրաստման ընթացքում:
  • Լուսաբանել դատական գործեր, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր:
  • Լուսաբանել տարաբնույթ ակցիաներ, մշակել և հրապարակել սեփական տեսանյութերը:
  • Անհրաժեշտության դեպքում մշակել թիմի մյուս լրագրողների լուսանկարները:
  • Իրականացնել իրավական ոլորտում աշխատանքներ օպերատիվ լրահոսի վրա:
  • Պատրաստել ֆոտոշարքեր, ֆոտոռեպորտաժներ և կոլաժներ:
  • Կատարել խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն կամ լրագրության ֆակուլտետի վերջին կուրսերի ուսանող:
  • Լրագրողի կամ լուսանկարչի աշխատանքի երկու տարվա փորձ.
  • Լուսանկարահանման հմտությունների տիրապետում, համապատասխան ծրագրերի գերազանց իմացություն:
  • Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):

Աշխատավարձի մասին

Լրագրող, լուսանկարչի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Host Country
Job Type
Publish Date
December 01, 2016




0 Comments