Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Կորպորատիվ ֆինանսների բաժնի մասնագետ, Ամերիաբանկ

Publish Date: May 11, 2016

Deadline: May 22, 2016

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտ, Կորպորատիվ ֆինանսների բաժին

ՊԱՇՏՈՆԸ` Մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Աջակցել վերադաս գործընկերներին/թիմակիցներին խոշոր միջազգային և տարածաշրջանային ֆինանսական հաստատություններից, ներդրումային հիմնադրամներից և բանկերից Ամերիաբանկի և նրա կորպորատիվ հաճախորդների համար պարտքային և փայատիրական ֆինանսավորման ներգրավման նախագծերն իրականացնելիս

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ապահովել Ամերիաբանկի գործընկեր միջազգային ֆինանսական հաստատություններին հաշվետվությունների (այդ թվում ֆինանսական, ֆինանսական պարտավորությունների կատարման, ենթավարկավորման ծրագրերի և Ամերիաբանկի գործունեությանն առնչվող այլ հարցերի մասին) պատշաճ և ժամանակին ներկայացումը
  • Իրականացնել կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայությունների խաչաձև վաճառքներ Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի հաճախորդներին
  • Ուղղորդել և վերապատրաստել Կորպորատիվ ֆինանսների բաժնի թիմի վերլուծաբաններին և կրտսեր մասնագետներին
  • Աջակցել բաժնի ղեկավարին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, անխափան աշխատանքի ապահովման և ռիսկերի կառավարման գործում

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Կրթություն և հավաստագրումներ

  • Բարձրագույն կրթություն (բակալավր) տնտեսագիտության, ֆինանսների, իրավագիտության, ճարտարագիտության կամ ֆիզիկայի ոլորտում (մագիստրոսի կամ գործարար կառավարման մագիստրոսի կոչումը (MBA) կդիտարկվի որպես առավելություն)
  • ACCA և այլ ֆինանսական աստիճան կամ կոչում ստանալու ձգտում
  • Պատրաստակամություն ստանալ ՀՀ ԿԲ-ի` բանկի ղեկավարի (տնօրենի, մասնաճյուղի կառավարչի) որակավորման վկայական (անհրաժեշտության դեպքում)
  • MS Office-ի գերազանց իմացություն

Աշխատանքային փորձ

Առնվազն 2 տարվա գործարար և ֆինանսական փորձ բանկային, ներդրումային կամ կառավարման խորհրդատվության ոլորտում, ցանկալի է տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես` կապիտալի և պարտքային ֆինանսավորման ներգրավման գծով` անկախ մասնագիտացումից, ինչպես նաև վերակազմավորման, ֆինանսական պլանավորման, առևտրային գործառնությունների և ակտիվների կառավարման գծով

Գիտելիքներ, ունակություններ և հմտություններ

  • Բանկային գործունեության, հաշվեկշռային տարրերի, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվության կառուցվածքի, ՀՀ բանկերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի լավ իմացություն, բանկի հաշվեկշիռն ու եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը վերլուծելու ունակություն
  • Կապիտալի և դրամային շուկաների, ներդրումային բանկային գործունեության լավ իմացություն
  • Կորպորատիվ ֆինանսների լավ իմացություն, նախագծերի ֆինանսավորման, ֆինանսական մոդելավորման, վերլուծության, գնահատման և այլ համապատասխան հմտություններ
  • Մանդատային, մտադրությունների մասին նամակների, նախնական համաձայնությունների, վարկային պայմանագրերի և բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրերի շուրջ բանակցելու ունակություն՝ պահպանելով ղեկավարության և բաժնետերերի կողմից հաստատված՝ գործարքի կառուցվածքը
  • Հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների չափանիշների լավ իմացություն
  • Միջազգային և տեղական կապիտալի և դրամի շուկաների միտումների ըմբռնում ծառայությունների մշակման և հաճախորդների հետ փոխհարաբերություններում կիրառման համար
  • Ինքնավստահություն, տրամաբանություն և հիմնավորված որոշումներ կայացնելու ունակություն
  • Գաղափարները տեսությունից պրակտիկայի վերածելու ունակություն, ինքնուրույն և թիմային աշխատանքի ունակություն
  • Բազմախնդիր միջավայրում սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, նպատակաուղղվածություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա և մինչև մայիսի 22 հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Similar Opportunities


Disciplines

Banking

Host Countries

Armenia