Թափուր աշխատատեղ. Կիրառական ծրագրերի զարգացման բաժին/ Ավագ ծրագրավորող
Տարածաշրջան. ք. Երևան
Աշխատանքի նկարագրություն. Ծրագրային ապահովման մշակում և զարգացում
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Իրականացնում է բանկի պահանջներից բխող ծրագրային ապահովման մշակում/բարելավում
- Ուսումնասիրում է նոր տեխնոլոգիաներ` Բանկում գործող ավտոմատացված համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
- Մասնակցում է ավտոմատացված կառավարման համակարգերի նախագծման աշխատանքներին
- Պատրաստում է իր կողմից կատարվող աշխատանքների նկարագրական ձեռնարկներ
- Մասնակցում է նոր աշխատակիցների ուսուցման գործընթացին
Պահանջվող որակավորում.
Կրթություն. Բարձրագույն կրթություն Տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում
Աշխատանքային փորձ. 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments