Prometey Bank  Follow

Աշխատանք - Խնդրահարույց ակտիվների վերադարձման մասնագետ, Prometey Bank

Publish Date: Nov 28, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Պրոմեթեյ Բանկը հայտարարում է մրցույթ Երևան քաղաքում Բանկի գլխամասային գրասենյակում Խնդրահարույց ակտիվների վերադարձման մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական, իրավագիտական) կրթություն,
  • Բանկում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես խնդրահարույց ակտիվների վերադարձման մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, սպառողական և բիզնես վարկավորման գործընթացների իմացություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու հմտություններ,
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ և համագործակցության հմտություններ,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների ազատ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը առավելություն է:

Պարտականություններ

  • Իրականացնել աշխատանքներ խնդրահարույց ակտիվների հետ վերադարձման ուղղությամբ:
  • Իրականացնել արդյունավետ աշխատանքներ գրավի արդյունքում Բանկին ի սեփականություն անցած գույքի իրացման ուղղությամբ:
  • Վերլուծել Բանկի հանդեպ խնդրահարույց պարտավորություն ունեցող հաճախորդի ֆինանսական կարգավիճակը, ստեղծված իրավիճակի պատճառները և իրականացնել իրավիճակի հետագա զարգացման և գործողությունների կանխատեսումներ:
  • Նպատակահարմարության դեպքում առաջարկել պայմանների վերանայում, կատարված վերլուծությունների և կանխատեսումների հիման վրա:
  • Իրականացնել Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից բռնագանձման ծանուցումների ուղարկման գործընթացի վերահսկողություն:
  • Ղեկավարության հանձնարարականներով իրականացնել խնդրահարույց ակտիվների վերադարձման և գրավի արդյունքում Բանկին ի սեփականություն անցած գույքերի իրացման հետ կապված այլ գործառույթներ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia