Armenian Lawyers’ Association  Follow

Աշխատանք - Իրավախորհրդատու, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Publish Date: Dec 01, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտեր

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 

Պաշտոնը՝ Իրավախորհրդատու

Հիմնական գործառույթներ

  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) երևանյան և մարզային մասնաճյուղեր, ինչպես նաև ԻՀԱ-ի կողմից գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոններ (այսուհետ երկուսը միասին՝ Գրասենյակներ) դիմած, Գրասենյակների հեռախոսահամարով, այդ թվում նաև թեժ գծի անվճար հեռախոսահամարով զանգահարած, արտագնա հանդիպումների (համայնքային հանդիպումների) ժամանակ դիմող, ինչպես նաև համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով դիմած քաղաքացիներից ընդունել նրանց բողոքները, որոնք վերաբերում են հանրային ծառայություններ մատուցող կառույցների կողմից իրականացված խախտումներին:
  • Ուսումնասիրել բողոքները՝ պարզելու արդյո՞ք դրանցում պարունակվում են կոռուպցիոն ռիսկեր, թե՝ ոչ:
  • Հանրային ծառայություններ մատուցող կառույցների գործողություններում կամ անգործությունում կոռուպցիոն ռիսկեր հայտնաբերելու դեպքում քաղաքացուն տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն՝ նրա իրավունքների պաշտպանության և/կամ վերականգնման համար:
  • Հանրային ծառայությունների մատուցման բնագավառում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով կազմել գրություններ` ուղղված ոլորտային կառույցի ղեկավարին:
  • Գրասենյակներ դիմած գործերի ուսումնասիրության արդյունքում դասակարգել խնդիրները:
  • Կազմել իրավական և դատավարական փաստաթղթեր, այդ թվում նաև՝ հայցադիմումներ, դրանց պատասխաններ, վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ և այլն:
  • Կոռուպցիոն խնդիրներ և ռիսկեր չպարունակող գործերով դիմած քաղաքացիներին ուղղորդել ըստ ենթակայության, այդ գործերով անհրաժեշտության դեպքում տրամադրել մեկանգամյա խորհրդատվություն:
  • ԻՀԱ համապատասխան մասնագետների հետ համագործակցելով՝ նախագծել, հրատարակել և տարածել հակակոռուպցիոն բնույթի թերթիկներ, գրքույկներ, պոստեռներ և այլ նյութեր:
  • Ունենալ շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ և դրանց կատարողականներ:
  • Կազմել կատարած աշխատանքների հաշվետվություններ:
  • Մասնակցել մասնագիտական միջոցառումների, իրականացնել կազմակերպչական և այլ գործունեություն:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն:
  • ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն:
  • Փաստաթղթերի նախագծման, ուժեղ գործառնական և վերլուծական հմտություններ:
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
  • Մասնագիտական ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

Աշխատավարձի մասին

Իրավախորհրդատուի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online ;և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia