Armenian Lawyers’ Association  Follow

Աշխատանք -Հետաքննող լրագրող, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Publish Date: Dec 01, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայք

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2

Պաշտոնը՝ Հետաքննող լրագրող

Հիմնական գործառույթներ

  • Իրավաբան.net-ի օպերատորի հետ մեկնել նկարահանումների՝ Երևանում և ՀՀ մարզերում:
  • Լուսաբանել դատական գործեր, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր:
  • Նախապատրաստել հարցազրույցների համար հարցեր, համաձայնեցնել նկարահանման իրականացման վայրը, մեկնել նկարահանումների իրականացման վայրը, իրականացնել հարցազրույց:
  • Համակարգել հարցազրույցների ընթացքում հավաքված նյութը, ներկայացնել այդ տեղեկատվությունը ինֆորմացիոն նյութերի տեսքով որոշակի ժանրում:
  • Իրականացնել ստացված տեղեկատվության հավաստիության ստուգում, պատրաստել նյութեր, ճշտել փաստերի իսկությունը` թվեր, անուններ, ազգանուններ և այլն:
  • Իրականացնել լրագրողական հետաքննություններ՝ համագործակցելով ինչպես հայաստանյան կառույցների, այնպես էլ միջազգային կառույցների հետ:
  • Պատրաստել հետաքննական նյութեր՝ օգտագործելով ինֆոգրաֆիկաներ, ֆոտոշարքեր ու ֆոտոռեպորտաժներ:
  • Իրականացնել լրագրողական հետաքննություններ և պատրաստել հետաքննական նյութեր պետական գնումների վերաբերյալ:
  • Իրականացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծություններ:
  • Կատարել խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն կամ լրագրության ֆակուլտետի վերջին կուրսերի ուսանող:
  • Լրագրողի աշխատանքի երկու տարվա փորձ:
  • Հետաքննական ոլորտի լրագրողի աշխատանքի մեկ տարվա փորձ:
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Տվյալների բաց աղբյուրներից և տեղեկավական ռեսուրսների պորտալներից օգտվելու հմտություններ:
  • Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
  • Լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձի մասին

Հետաքննող լրագրողի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia