Ucom LLC  Follow

Աշխատանք - Հեռախոսային վաճառքի գործակալ, Ucom LLC

Publish Date: Apr 28, 2016

Deadline: May 10, 2016

Պահանջվող պաշտոն` Հեռախոսային վաճառքի գործակալ
Բաժին՝ Վաճառք
Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան
Սկիզբ` Անմիջապես
Աշխատաժամանակ՝ Հերթափոխային (14:00-19:00)
Աշխատանքի բնութագիր` «Յուքոմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն թեկնածուների, ովքեր կապահովեն հեռախոսային վաճառքը:

Աշխատանքի պարտականություններ`

- Զանգերի իրականացում առկա բաժանորդներին՝ հավելյալ ծառայությունների վաճառք իրականացնելու նպատակով,
- Կատարված զանգերի օրեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին,
- Ավելացվող ծառայությունների հայտի ստեղծում (թիքեթինգ),
- Հայտերի հետագա ընթացքի վերահսկում,
- Ամսական միավորների հաշվարկի իրականացում:

Պահանջված որակավորում`

- Բարձրագույն / թերի բարձրագույն կրթություն,

- Առնվազն 1 տարվա փորձ (նախընտրելի է վաճառքի բաժին),

- Համակարգչի գերազանց տիրապետում (MS Office, Outlook),

- Հայերենի, ռուսերենի և անգլերենի վարժ իմացություն,

- Վաճառք իրականացնելու հմտություններ,

- Հաշվետվությունների կազմման հմտություններ,

- Բարձր պատասխանատվության զգացում,

- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:

Բացման ամսաթիվ` 28 ապրիլ 2016թ.
Դիմումի վերջնաժամկետ` 10 մայիս 2016թ.

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել այս հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և լրացնել համապատասխան դաշտերը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Ընկերության մասին` «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

Similar Opportunities


Host Countries

Armenia