Ucom LLC  Follow

Աշխատանք - Հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման գծով կրտսեր վերլուծաբան, Ucom LLC

Publish Date: Aug 24, 2016

Deadline: Sep 14, 2016

Հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման գծով կրտսեր վերլուծաբան

Բաժին՝ Հասույթի ապահովում և կեղծիքների վերահսկում

Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան

Սկիզբ` Անմիջապես

Տևողություն` Անժամկետ

Աշխատանքի բնութագիր

Իրականացնել հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման վերաբերյալ տարբեր խնդիրների վերլուծություն և առաջարկել համապատասխան լուծումներ:

Աշխատանքի պարտականություններ

  • Իրականացնել հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման վերաբերյալ տարբեր խնդիրների վերլուծություն և առաջարկել համապատասխան լուծումներ,
  • Պարբերաբար իրականացնել հասույթի ապահովման և կեղծիքների վերահսկման գծով ընթացիկ ստուգումների մշտադիտարկում,
  • Իրականացնել նոր ստուգումներ՝ հաշվի առնելով տվյալների ստացման աղբյուրները,
  • Իրականացնել ռոմինգ ծառայության տվյալների վերլուծություն (տրաֆիկի մշտադիտարկում և այլն),
  • Իրականացնել մեծ ծավալներով օգտագործվող տրաֆիկի մշտադիտարկում և կասկածելի դեպքեր հայտնաբերելու դեպքում տեղեկացնել այդ մասին,
  • Ըստ պահանջի կատարել այլ հանձնարարականներ:

Պահանջված որակավորում`

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան) հաշվողական համակարգերի կամ առնչվող ոլորտներում,
  • Oracle և MS SQL Server տվյալների բազաների կառավարաման համակարգերում տվյալների բազաների մշակման ավելի քան 1 տարվա փորձն առավելություն է,
  • PL SQL/ T-SQL ծրագրավորման լեզուների գերազանց իմացություն,
  • MS Office ծրագրային փաթեթի (հատկապես MS Excel և MS Access) լավ իմացություն,
  • Վերլուծական գերազանց հմտություններ և տրամաբանական որոշումներ կայացնելու կարողություն,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ.
  • Պատասխանատվության զգացում,
  • Բանավոր և գրավոր անգլերենի լավ իմացություն:

Ինչպես դիմել

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակը և համապատասխան դաշտում կցել CV-ն: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Similar Opportunities


Host Countries

Armenia