KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Աշխատանք - «Համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատու, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Mar 26, 2017

Deadline: Mar 31, 2017

«Համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատու

Աշխատանքի սկիզբ` ապրիլ, 2017 թ

Աշխատանքի տևողությունը` 1 տարի, հնարավոր է երկարաձգել

Ժամանակացույց՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 10:00-19:00

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի

«Էսպաս» կրթամշակութային կենտրոն

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը: Ծրագրի պատասխանատուն պետք է համակարգի ծրագրի շրջանակներում պատրաստվող փաստաթղթերի/գործիքների մշակման գործընթացը, վերահսկի ծրագրի շրջանակներում իրականացվող 9 ենթածրագրերի արդյունավետ իրականացման գործընթացը, կազմակերպի ծրագրի եզրափակիչ համաժողովը:

Պարտականություններ՝

Ծրագրի պատասխանատուի պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝

  • Ղեկավարել և վերահսկել «Համայնքային զարգացման» ծրագրի ողջ ընթացքը
  • Մշտապես կապ պահպանել և անհրաժեշտության դեպքում աջակցել ծրագրի մասնակիցներին՝ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված ենթածրագրերի իրականացման գործում
  • Մշտադիտարկման այցեր կատարել ծրագրի շահառու համայնքներ՝ տեղում ծրագրի մասնակիցների կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար
  • Համակարգել ծրագրի շրջանակներում պատրաստվող մի շարք փաստաթղթերի/գործիքների մշակման գործընթացը  
  • Կազմակերպել ծրագրի եզրափակիչ համաժողովը՝ մայիս ամսին
  • Ապահովել ծրագրի տեսանելիությունը
  • Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը
  • Աջակցել ծրագրի հետագա ֆինանսավորման գործընթացին
  • Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ /նկարագրողական և ֆինանսական/
  • Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը

Որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է Հասարակական գիտությունների կամՄարդու իրավունքների ոլորտում
  • Փորձ երիտասարդների հետ աշխատանքի և համայնքային զարգացման ոլորտում
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիվի որպես առավելություն)
  • Համակարգչային գրագիտություն
  • Կազմակերպչական, հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման և խմբային աշխատանքի հմտություններ
  • ՏԻՄ-երի հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն
  • Կամավորության փորձը կդիտվի որպես առավելություն

Դիմելու համար խնդրում ենք ինքնակենսագրականը ուղարկել  espaces@kasa.am

հասցեին, նամակի վերնագրում նշելով՝ ծրագրի պատասխանատու:

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 31-ը ներառյալ։

Միայն ինքնակենսագրականների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, մինչև ապրիլի 07-ը։

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia