Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Հաճախորդների ներգրավման մասնագետ, Ամերիաբանկ

Publish Date: May 23, 2016

Deadline: May 31, 2016

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Զարգացման դեպարտամենտ

ՊԱՇՏՈՆԸ`  Հաճախորդների ներգրավման մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Աշխատակցի հիմնական պարտականությունն է մշակել և անընդմեջ թարմացնել պոտենցիալ հաճախորդների, առկա և հեռացած հաճախորդների բազաները և մասնակցել թիրախային խմբերի կարիքների բացահայտմանը, կազմակերպել հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ և ներկայացնել Բանկի կողմից առաջարկվող ծառայությունները, կազմել հաճախորդների ներգրավման թիմի զեկույցները:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Մշակել և անընդմեջ թարմացնել պոտենցիալ հաճախորդների, առկա և հեռացած հաճախորդների, ռեսուրսների, գործընկերների տվյալների բազան և առաջարկել պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու արդյունավետ միջոցներ
  • Օգտվելով ներքին և արտաքին տեղեկատվական աղբյուրներից` հավաքագրել հաճախորդների և նրանց գործունեության մասին հավելյալ տեղեկություններ, համեմատել «սև ցուցակ» տվյալների բազայում ընդգրկված հաճախորդների ցանկերի հետ
  • Պատրաստել ու կազմել համապատասխան ներկայացուցչական և վաճառքի խթանման համար նախատեսված նյութեր, ներառյալ տպագրական նյութերը, հաճախորդներին ուղղված նամակներ և նամակ-առաջարկներ, PPT և այլ անհրաժեշտ նյութեր
  • Հաճախորդների ներգրավման նպատակով անցկացնել հանդիպումներ, այցելություններ, ներկայացնել Բանկը և Բանկի ծառայությունները, տրամադրել Բանկի վերաբերյալ անհրաժեշտ մանրամասն տեղեկատվություն` հետագա համագործակցության նպատակով, վաճառել Բանկի ծառայությունները
  • Ապահովել տարեկան պլանով նախատեսված նոր հաճախորդների ներգրավման ծավալը
  • Աջակցել ներգրաված հաճախորդների և Բանկի միջև երկարաժամկետ համագործակցության կայացմանը
  • Ըստ անհրաժեշտության կազմակերպել կորպորատիվ հաճախորդներին առնչվող միջոցառումներ, ներկայացնել Բանկի նշանակալից նորություններիը, որոնք կարող են հետաքրքրել տվյալ հաճախորդին, կորպորատիվ հուշանվերներ և այլն
  • Կազմել և ներկայացնել Հաճախորդների ներգրավման թիմի կողմից կատարված աշխատանքի ամսական հաշվետվությունները և զեկույցները

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն /տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ, մարքեթինգ/
  • ՓՄՁ վարկերի մասով համապատասխան փորձ
  • Microsoft Office PPT ծրագրով նյութեր պատրաստելու և ներկայացնելու հմտություններ
  • Նախագծերի մշակման և կառավարման հմտություններ
  • ՀՀ Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն
  • Հաղորդակցվելու գերազանց կարողություն
  • Արդյունավետ բանակցություններ վարելու ձիրք
  • Անալիտիկ և ճկուն մտածելակերպ
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  • Թիմում աշխատելու հմտություն և համագործակցելու ունակություն
  • Բազմախնդիր միջավայրում, սեղմ ժամկետներում և նպատակաուղղված աշխատելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Similar Opportunities


Disciplines

Banking

Host Countries

Armenia