Աշխատանք - Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման Բաժնի պետ, Պրոմեթեյ բանկ

Publish Date: Oct 05, 2016

Deadline: Oct 19, 2016

Պրոմեթեյ Բանկը հայտարարում է մրցույթ ք.Երևանում Բանկի գլխամասային գրասենյակում Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման բաժնի պետի թափուր աշխատատեղիհամալրման նպատակով:

Աշխատանքային պարտականությունների նկարագիր

Կազմակերպում է հաճախորդների ներգրավման քաղաքականության իրականացումը Բանկի զարգացման և վաճառքի նպատակներին համապատասխան:

Պարտականություններ

  • Մշակում հաճախորդների ներգրավման և վաճառքի քաղաքականությունը,  կազմակերպում գործընթացները Բանկի զարգացման և վաճառքի նպատակներին համապատասխան:
  • Կորդինացնում է իր ենթակայության տակ գտնվող վաճառքի թիմի և կոնտակտային կենտրոնի աշխատանքները:
  • CRM համակարգի  միջոցով վերահսկում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման գործընթացը:
  • Սահմանում է վաճառքի ցուցանիշներ վաճառքի թիմերի և վաճառք  իրականացնող աշխատակիցների համար, վերահսկում է գործողությունների պլանի կատարումը:
  • Վաճառքի նպատակների իրականացման նպատակով համագործակցում է շահառու ստորաբաժանումների հետ:
  • Ներկայացնում է կարծիք վաճառքի թիմերի աշխատանքների մասին, տրամադրում աջակցություն, իրականացնում պրեզենտացիաներ, դասընթացներ  վաճառք իրականացնող աշխատակիցների համար:
  • Մասնակցում է վաճառքի համար առաջարկների մշակման և սակագների սահմանման գործընթացին:
  • Հավաքագրում և վերլուծում է վաճառքի ցուցանիշները, ներկայացնում ամսական և տարեկան կանխատեսումներ վաճառքների գծով:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, տնտեսագիտություն կամ ֆինանսներ բնագավառում,
  • Բանկային համակարգում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ղեկավար պաշտոններում,
  • Թիմում աշխատելու և ղեկավարման հմտություններ, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, ներկայացման, ներգրավման և համագործակցության գերազանց կարողություններ,
  • MS office ծրագրերի, էլեկտրոնային հաղորդակցման միջոցների տիրապետում,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել  ինքնակենսագրականը  (CV, Resume) hr@prometeybank.am էլեկտրոնային հասցեին կամ Պրոմեթեյ բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով՝ պարտադիր նշելով  պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:

Այլ պահանջներ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 19.10.2016թ.:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատավարձը

Բարձր մրցակցային

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia