ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհրաժեշտ է փորձառու, տաղանդավոր և խանդավառ գրաֆիկական դիզայներ, ով պատասխանատու կլինի տեսողական մեծ ներազդեցությամբ դիզայներական լուծումների համար, ինչպես նաև կաջակցի բովանդակություն մշակող թիմին՝ ստեղծելու և կատարելագործելու կայքերի գրաֆիկական դիզայնին առնչվող վարժանքներ:
Գրաֆիկական դիզայները բազմազան ու բարդ դիզայներական լուծումներ կառաջարկի կորպորատիվ կայքէջի, ապրանքանիշերի, համակարգչային խաղերի, ինչպես նաև Թումոյի ուրույն ուսումնական առցանց հարթակի համար, որը խթանում է ուսուցանումը փոխազդու խաղատիպ աշխարհների միջոցով: Գրաֆիկական դիզայները նաև կաջակցի գրաֆիկական դիզայնի բնագավառում ուսուցանող վարժանքների՝ ուսուցանող տեսանյութերի, վարժությունների և նախագծային հանձնարարությունների մշակմանը:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Առաջատար միջազգային կամ տեղական ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված համապատասխան ավարտական վկայական (դիպլոմ)՝ գրաֆիկական դիզայնի, պատկերազարդման, կերպարվեստի կամ առնչվող բնագավառում,
- Պատկերազարդման ապացուցելի հմտություններ՝ ճեպանկարների միջոցով,
- Ստեղծարարության բնածին ունակություն, նորարարություն և ուժեղ տեսողական զգացողություն,
- Մանրազնին ուշադրություն սրբագրման ժամանակ մանրուքների նկատմամբ ՝ կոկիկ և բարձրորակ դիզայներական աշխատանք ապահովելու համար,
- Դիզայներական գաղափարներ հղացնելու և զարգացնելու ունակություն,
- Հետևյալ արդի մեդիա տեխնոլոգիաներից որևէ մեկի կամ մի քանիսի խորն իմացություն՝ QuarkXPress, FreeHand, Illustrator, Photoshop, 3ds Max, Acrobat, Director, Dreamweaver և Flash,
- Մեծ փորձառություն գրաֆիկական դիզայնին առնչվող բովանդակության արտադրության մեջ,
- Կրթական ոլորտում և երեխաների հետ աշխատանքի փորձն առավելություն է,
- Թե՛ անհատապես, և թե՛ թիմի կազմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և ինքնամոտիվացված անձնավորություն,
ՎԱՅՐԸ՝
Երևան, Հայաստան
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments