Հաստիք` Գործավար
Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի
Ժամանակացույց` երեքշաբթի - շաբաթ ժամը` 10:00-19:00,
հանգստյան օրեր՝ երկուշաբթի և կիրակի
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոն, Նալբանդյան 29, Երևան
Աշխատանքի նկարագրություն`
1. Կենտրոնի այցելուների ընդունում և գրանցում դասընթացներին
2. Կազմակերպչական առաջադրանքների իրականացում
3. Նամակագրության վարում
4. Մասնակցություն կենտրոնի անձնակազմի ժողովներին և արձանագրության կազմում ֆրանսերեն լեզվով
5. Բանավոր և գրավոր թարգմանությունների իրականացում` հայերեն-ֆրանսերեն-անգլերեն
6. Կենտրոնի փաստաթղթաշրջանառության իրականացում
7. Գնումների իրականացում 8. Գրադարանավարություն
9. Կենտրոնի պատասխանատուի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջվող որակավորումներ՝
1. Բարձրագույն կրթություն
2. Հայերեն և ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն
3. Կազմակերպչական, հաղորդակցման, ժամանակի կառավարման և խմբային աշխատանքի հմտություններ
4. Համակարգչային հմտությունների առկայություն (MS Word, PowerPoint, Excel, Mozilla Thunderbird, Internet)
5. Աշխատանքային կամ կամավորության փորձը նախընտրելի է
Դիմելու համար խնդրում ենք ինքնակենսագրականը ուղարկել espaces@kasa.am հասցեին, նամակի վերնագրում նշելով՝ գործավար: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։