Public Administration Academy of the Republic of Armenia  Follow

Աշխատանք - «Գործարար վարչարարություն» (MBA) մագիստրոսական ծրագրի առարկաները դասավանդող դասախոսների մրցույթ

Publish Date: May 27, 2016

Deadline: May 17, 2016

ՀՀ պետական կառավարման ակադեմիան «Գործարար վարչարարություն» (MBA) մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման նպատակով հայտարարում է ստորև ներկայացված առարկաները դասավանդող դասախոսների մրցույթ

«Բիզնես-գործընթացների և ռեսուրսների կառավարում» բլոկ

  1. Կազմակերպության կառավարում
  2. Բիզնեսի ռազմավարություն
  3. Նախագծերի կառավարում
  4. Բիզնես-գործընթացների կառավարում
  5. Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
  6. Կառավարչական որոշումների ընդունում
  7. Բիզնես, պետություն և հասարակություն

«Ֆինանսական կառավարում» բլոկ

  1. Կառավարչական հաշվառում
  2. Հաշվապահական հաշվառում և հարկում
  3. Ֆինանսական վերահսկողություն և աուդիտ
  4. Ֆինանսների և ներդրումների վերլուծություն

«Բիզնեսի իրավական կարգավորում» բլոկ

  1. Բիզնեսի իրավական սպասարկում

«Առաջնորդական կառավարում» բլոկ

  1. Գործարար բանակցություններ
  2. Քննադատական և ստեղծարար մտածելակերպ
  3. Առաջնորդություն

Դասավանդման աշխատանքի նկարագրությունը

Դասախոսական աշխատանքը ներառում է.

  1. Առարկայական ծրագրի մշակում
  2. Դասախոսությունների և գործնական աշխատանքների մշակում և անցկացում
  1. Քննական տոմսերի մշակում
  2. Քննական աշխատանքների ստուգում և գնահատում
  3. Պրակտիկայի և մագիստրոսական թեզերի ղեկավարում:

Դասավանդման լեզուն հայերենն է: Ուսումնական գործընթացն սկսվելու է 2016 թվականի սեպտեմբերից: Դասերը կազմակերպվելու են երեկոյան ժամը 18:00-ից հետո:

Մասնագիտական պահանջները

Թեկնածուները պետք է ունենան մագիստրոսական կրթություն բիզնեսին առնչվող մասնագիտությունների գծով: Տնտեսագիտության թեկնածուի աստիճանը նախընտրելի է: Արտասահմանյան 100 առաջատար ԲՈՒՀ-երից որևէ մեկում ստացած կրթությունը կդիտվի իբրև առավելություն: 

Աշխատանքային փորձը

Առնվազն երկու տարվա փորձ բիզնեսին առնչվող ոլորտում: 

Վարձատրությունը       

Ժամավճարով`մրցակցային: 

Ինչպես դիմել

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն (հայերեն կամ անգլերեն):

Մենք խորապես գնահատում ենք ձեր հետաքրքրվածությունը մեր առաջարկով, սակայն հետադարձ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: 

Դիմելու վերջնաժամկետը՝ 17.06.2016 թ.:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մասին

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան հիմնադրվել և գործում է 1994 թվականից: Այն բարձրակարգ մասնագետներ է պատրաստում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության համակարգի  տարբեր օղակների համար: 

Հաշվի առնելով բիզնեսի կառավարման դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում և այդ ոլորտում որակյալ մասնագետների խիստ պակասը՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան որոշեց 2016-2017 ուսումնական տարվա ծրագրերում ներառել «Գործարար վարչարարություն» (MBA) կրթական ծրագիրը` այդպիսով  ընդլայնելով հանրային և մասնավոր ոլորտների համար Ակադեմիայում պատրաստվող բարձրագույն օղակի կառավարիչների շղթան: 

Similar Opportunities


Disciplines

Business

Business Administration

Education

Host Countries

Armenia