Armenian Lawyers’ Association  Follow

Աշխատանք - Ֆինանսական միջոցների հայթայթման մասնագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Publish Date: Dec 01, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտեր

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2  

Պաշտոնը՝ Ֆինանսական միջոցների հայթայթման մասնագետ

Հիմնական գործառույթներ

  • Ծանոթ լինել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ (ԻՀԱ) գործունեության բոլոր ոլորտներին:
  • Փնտրել, ուսումնասիրել և գտնել ԻՀԱ-ի ծրագրերի իրականացման համար պոտենցիալ ֆինանսավորման աղբյուրներ, հանդիսանալ կազմակերպության և դոնոր կազմակերպությունների միջև կոնտակտային անձը:
  • Պարբերաբար վարել և թարմացնել ֆինանսական միջոցների հայթայթման տվյալների և պոտենցիալ ֆինանսավորման աղբյուրների բազան:
  • Հետևել և մասնակցել ֆինանսական միջոցների հայթայթման նյութերի պատրաստման գործընթացին:
  • Պատրաստել և իրականացնել ֆինանսական միջոցների հայթայթման պլաններ՝ դրանք համաձայնեցնելով ԻՀԱ Ռազմավարության և Զարգացման պլանների հետ:
  • Ապահովել կազմակերպության ֆինանսական միջոցների հայթայթման պլանի զարգացումն ու իրականացումը;
  • Համակարգել և հետևել ֆինանսական միջոցների հայթայթման նպատակով ուղարկված բոլոր դիմումների ընթացքին:
  • Անհրաժեշտության դեպքում կատարել թարգմանություններ հայերենից՝ անգլերեն, անգլերենից՝ հայերեն լեզուներով:
  • Աշխատանքները պետք է կատարվեն հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Ունենալ շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ և դրանց կատարողականներ:
  • Կատարել ԻՀԱ-ի բնականոն գործունեությունն ապահովող այլ հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ հումանիտար, ֆինանսների կամ, ընդհանուր առմամբ, տնտեսագիտության ոլորտում, կամ բարձրագույն կրթության և համապատասխան փորձի համակցություն:
  • Միջազգային, ազգային ու համայնքային մակարդակներով ֆինանսական միջոցների հայթայթման, բյուջե կազմելու և դրան հետևելու գիտելիքներ:
  • Գերազանց հաղորդակցության կարողություններ (բանավոր և գրավոր), մարդկանց հետ շփվելու և խնդիրները ներկայացնելու կարողություն և հմտություններ:
  • Աշխատանքային ճկունություն և աշխատանքային խնդիրներ լուծելու կարողություն;
  • ժամանակի ճիշտ պլանավորման և կազմակերպչական կարողություններ, առաջնային և երկրորդական նպատակները տարբերակելու, գործուն աշխատանքային պլաններ կազմելու կարողություններ ու հմտություններ, ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն:
  • Կամավորների հետ աշխատելու ցանկություն և նրանց գործունեությունը համակարգելու կարողություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Մասնագիտական և քաղաքականությունների նախագծման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

Աշխատավարձի մասին

Ֆինանսական միջոցների հայթայթման մասնագետի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia