Թափուր աշխատատեղ. Ֆինանսական խորհրդատու
Տարածաշրջան. ք. Երևան
Աշխատանքի նկարագրություն. Հաճախորդներին ֆինանսական խորհրդատվության տրամադրում և մանրածախ ծառայությունների վաճառք
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Հաճախորդի պահանջմունքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում և համապատասխան ծառայությունների վաճառք ու ձևակերպում
- Հեռախոսային և այլ հեռահաղորդակցության կապի միջոցներով տեղեկատվության տրամադրում՝ վաճառք իրականացնելու նպատակով /CRM/
- Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում և կիրառում
- Մասնակցություն Բանկի կողմից կազմակերպված արտագնա վաճառքի ակցիաներին, ցուցահանդեսներին
Պահանջվող որակավորում.
Կրթություն. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և հարակից ոլորտներում
Աշխատանքային փորձ. Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments